211652_close_icon
views-count1557 դիտում article-date 22:18 02-03-2020

Փետրվարի 24-ից մարտի 1-ը հայտնաբերվել է ոչ սթափ 106 վարորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 24-ից մարտի 1-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 216 մեքենա, որոնցից 31-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր կամ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Հայտնաբերվել է նաև թաղանթապատված դիմապակիով 75 մեքենա։ Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները, որոնք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 75 մեքենա, որոնց վարորդները եղել են ոչ սթափ վիճակում։ Բացի այդ հայտնաբերվել է առանց առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 42, թաղանթապատված դիմապակիով` 28 տրանսպաորտային միջոց։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր