Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Պուտինը ձեզ «փաթեթով» է հանձնելու․ Գևորգ Կոստանյանի ճակատագրական սխալը

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ Ռուսաստանում ընտրված խափանման միջոցը վերացվել է։ Երեկ տարածված այս լուրը հերթական անգամ հիասթափեցրեց մեր հասարակությանը՝ խորացնելով կասկածները, որ Ռուսաստանը շարունակում է «հայրենիք» մնալ կոռումպացված ու ավտորիտար ռեժիմների ու նրանց ներկայացուցիչների համար։

Մեր ժողովուրդը նման կարծիք ունենալու իրավունք ունի, մանավանդ որ Միհրան Պողոսյանը Ռուսաստանում պատսպարվող միակ նախկինը չէ, բացի դրանից՝ ժամանակակից Ռուսաստանն ասոցացվում է ավտորիտար ու կոռումպացված ռեժիմների, այդ թվում՝ հայկական քրեօլիգարխիայի հետ։

Միևնույն ժամանակ՝ ամեն ինչ այնքան միանշանակ չէ, ինչքան կարող է թվալ առաջին հայացքից։ Ռուսաստանը, իհարկե, կայսրություն է՝ իր հավակնոտ «կամակորություններով», ու բնական է, որ դեռ երկար ժամանակ չի հաշտվելու այն իրողության հետ, որ հետհեղափոխական Հայաստանը փորձում է գտնել իր սուբյեկտությունը, վերականգնել փաստացի կորսված ինքնիշխանությունը։

Մյուս կողմից՝ Մոսկվան նաև պրագմատիկ քաղաքականության կրող է ու գիտակցում է, որ Հայաստանի հասարակության հետ հակադրությունը կարող է բերել անդառնալի հետևանքների։ Ի վերջո, խնդիրը ոչ թե Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունն են, այլ մեր հասարակությունը, որը կոնսոլիդացված մերժում է հին համակարգը, որն իր «կենսունակությունը» փորձում է հաստատել ռուսական գործոնի միջոցով։

Կան ակնհայտ նշաններ, որ Ռուսաստանի հայաստանյան քաղաքականությունն աստիճանաբար ադապտացվում է հետհեղափոխական իրողություններին։ Դրա առաջին ազդանշանները երևացին շաբաթներ առաջ, երբ Հայաստանում էր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որը ԼՂ խնդրում մի քանի կարևոր արձանագրումներ արեց՝ այդ համատեքստում բացասական շեշտադրումներով հիշելով Ռոբերտ Քոչարյանին։ Երեկ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ավելի հեռուն գնաց՝ հայ-ռուսական հարաբերությունները ձերբազատելով Ռոբերտ Քոչարյանի գործոնից։ Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ գտնվելը չի խանգարում Փաշինյան-Պուտին հարաբերությանը, որում ձևավորվել է բավականին լավ աշխատանքային փոխհարաբերություն, և այն հիանալի զարգանում է՝ ասել է Պեսկովը՝ «Սպուտնիկ Արմենիա» ռուսական պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Եթե դուրս գանք դիվանագիտական տողատակից, ապա Մոսկվան ճանաչում է հեղափոխական Հայաստանի լեգիտիմությունը, գոյությունը ու, այսպես ասած, «փուռն» է տալիս քրեօլիգարխիկ համակարգին՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։

Ի դեպ, առաջին նշանները հուշում են, որ քրեաօլիգարխիկ համակարգի որոշ ներկայացուցիչներ արդեն իսկ հասկացել են ռուսական քաղաքականության փոփոխությունները ու խմբագրում են իրենց վարքագիծը։ Մարտի 1-ի գործով մեղադրյալ, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպանը դիմել է գլխավոր դատախազին՝ խնդրելով վերացնել տեխնիկական խնդիրները՝ մասնավորապես հետախուզումը, որպեսզի Հարությունյանը հնարավորություն ունենա վերադառնալ Հայաստան։ Ավելորդ չէ հիշեցնել, որ Հարությունյանը Մոսկվայում ապաստանածներից մեկն է ու հետախուզման չդադարեցման դեպքում եթե նա մուտք գործի Հայաստան, բերման կենթարկվի իրավապահների կողմից։

Փոխարենը՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դարձավ իներցիոն մտածողության զոհ՝ Մոսկվայում գտնելով իր ապահովությունը։ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Նախկին գլխավոր դատախազը, մեծ հավանականությամբ, կգտնվեր ազատության մեջ, եթե վերադառնար Երևան։ Սակայն նա ընտրեց Մոսկվայի ձեռքում պատանդ մնալու ճանապարհը, մինչև որ Պուտինը նրան և մյուս հանցագործներին «փաթեթով» կհանձնի Հայաստանին։ Ռուսական քաղաքականությունն ունի նման նախադեպեր․ հիշենք թեկուզև Մոսկվայի դաշնակից Միլոշևիչի ճակատագիրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում