News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Նախագահի հետ իմ բոլոր հանդիպումների ժամանակ չի եղել դեպք, որ ՀՀ նախագահն իր խոսքը կատակով կամ անլուրջությամբ ասի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ նշել է իշխող կոալիցիայի կողմից ԲԴԽ-ի առաջին կազմի առաջին պաշտոնի թեկնածու առաջադրված, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով նրան, որ Սերժ Սարգսյանը 2014-ին Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ չի հավակնի վարչապետի պաշտոնին:

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց Գագիկ Հարությունյանից, թե արդյոք 2014 թվականին երբ իր ներկայությամբ Սերժ Սարգսյանը  հայտարարել էր, որ պաշտոնապես այլեւս երբեք չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար, իսկ պառլամենտական կառավարման մոդելի դեպքում՝ նաեւ վարչապետի պաշտոնին, չի կատակել:

Փաշինյանը մեջբերեց Սերժ Սարգսյանի խոսքի նաեւ այն հատվածը, որտեղ վերջինս նշել էր. «Վստահ եմ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»:

«Դուք ներկա եք եղել ու  լո՞ւրջ էր ասում, թե՞ ընդեղ վերջում հումորային էլեմենտներ կար, կամ սեղանի տակից ասում էր՝ «թխի գա»։ Լրիվ լուրջ եմ հարցնում: Նման դրվագներ եղե՞լ են»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը։

Ի պատասխան Գագիկ Հարությունյանն ասաց. «Նախագահի հետ իմ բոլոր հանդիպումների ժամանակ չի եղել դեպք, որ ՀՀ նախագահն իր խոսքը կատակով կամ անլուրջությամբ ասի։ Այդ օրը իր խոսքը հնչեցնելիս սեղանի տակ, սեղանի վրա ձեր ասած այդ բաները չեն եղել: Նախագահն արտահայտել է իր կարծիքը: Թե ինչ կոնտեքստում է ասել, ինչպես կմեկնաբանի իր ասածը ՀՀ նախագահը, կխնդրեմ հարցն ուղղել իրեն»:

Եթե չհասնենք դատական իշխանության անկախության, հիմնական խնդրի լուծումը կմնա օդում կախված. Գագիկ Հարությունյան

Դատական իշխանությունը չունի բավական դեր իշխանության մյուս թեւերին զսպելու եւ հակակշռելու համար. Գագիկ Հարությունյան

Անսպասելի շրջադարձ ԱԺ-ում. ՀՀԿ-ն կողմ քվեարկեց Մարտի 1-ի դեպքերի մասին հայտարարության նախագիծը օրակարգ ընդգրկելուն

«Այս ընտրակարգով լինելու են այլասերված ընտրություններ». ԱԺ-ն մերժեց տարածքային ցուցակները հանելու օրինագիծը

Տպել
Ամենաշատ