211652_close_icon
views-count795 դիտում article-date 10:39 13-07-2022

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում ոստիկանության տարածքային բաժիններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության հետ ակտիվ բացատրական աշխատանքը՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ։ Մասնավորապես, Արտաշատի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի և «Կարաբին» հրացանի կամավոր հանձնման դեպքեր։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Մասիսի բաժնի քրեական հետախույզները, ինչի շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք։ «Կալաշնիկովի»  ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնում։ Արդյունավետ էր նաև Թալինի ոստիկանների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք։ Կոտայքի բաժնի և Գառնիի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ մի տղամարդ կամավոր հանձնել է ինքնաշեն հրացան ու զինամթերք։ Տարբեր տեսակի զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Ախուրյանի բաժնում՝ շնորհիվ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները, արդյունքում՝ ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Միջոցառումները շարունակվում են։

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր