211652_close_icon
views-count8274 դիտում article-date 23:02 11-09-2019

Վիտալի Բալասանյանը հրապարակել է ՀՔԾ-ին տված ցուցմունքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի գրասենյակի ֆեյսբուքյան էջում այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հրապարակվել է ՀՔԾ-ին տված իր ցուցմունքը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Սույն թվականի սեպտեմբերի 3-ից մամուլում շրջանառության մեջ դրվեց ՀՀ ՀՔԾ-ի կողմից ինձ ծանուցագիր ուղարկելու մասին լուրը: Քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, ծանուցագրում չկա ծանուցում՝ համապատասխան նախնական քննության տվյալներն առանց թույլտվության հրապարակելու պարտականության մասին, ուստի բարոյական եմ համարում իմ կողմից տեղյակ պահելու հանրությանը՝ ինչի մասին է խոսքը: Նախ նշեմ, որ թիվ 62202608 քրեական գործի վերաբերյալ ընդհանրապես նախնական քննության տվյալների գաղտնիությունը օրենսգրքով սահմանված կարգով չեն պահպանվում (գեներալ-մայոր Ս. Կարապետյանի, գեներալ-մայոր Կ. Վարդանյանի ցուցմունքները), այդ թվում նաեւ իմ մասով ներկայացված ծանուցագրի վերաբերյալ տեղեկատվությունը: Ստորեւ ներկայացնում եմ ծանուցագրի ստացականի պատճենները, իմ համապատասխան ցուցմունքը եւ տեսաերիզները՝ հատուկ քննչական ծառայությանը: Ապագայում ես մանրամասն կանդրադառնամ այդ բոլոր հարցերի մեկնաբանություններին»,– գրել է նա։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր