211652_close_icon
views-count83526 դիտում article-date 13:37 03-10-2017

Աբովյան քաղաքում Lexus-ի մասնակցությամբ մահվան ելքով վրաերթի փաստը արձանագրվել է տեսախցիկի կողմից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է տեսանյութ, որով տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է հոկտեմբերի 1-ին Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում՝ «Տաշիր պիցցա»-ի հարևանությամբ, տեղի ունեցել մահվան ելքով վրաերթը։ Տեսախցիկի կողմից արձանագրված տեսանյութում հստակ երևում է, որ հետիոտնը, ով տեղում մահացել էր, փողոցն անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով, երբ Lexus մակնիշի 10 CZ 010 համարանիշի ավտոմեքենան մեծ արագությամբ վրաերթի է ենթարկում նրան ու մոտ 55 մետր առաջ ընթանալով՝ զոհին տանում, որից հետո մահացածին թողնելով անօգնական՝ Lexus-ի վարորդը դիմել էր փախուստի։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/02/1078766/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 1-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահամաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքում՝ Հանրապետության փողոցում՝ «Տաշիր պիցցա»-ի հարևանությամբ, վրաերթի էր ենթարկել հետիոտնին: Վրաերթի ենթարկվածը՝ Աբովյան քաղաքի բնակիչ, 72-ամյա Ռուբեն Մելքումյանը, տեղում մահացել էր, իսկ վարորդը նրան թողնելով անօգնական՝ դիմել էր փախուստի: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել էր Ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Արզումանյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի, քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ, ովքեր վաշտի հրամանատար Ա. Պետրոսյանի հետ ստացված օպերատիվ տեղեկություննները վրաերթ կատարած վարորդի վերաբերյալ ստուգելու նպատակով մեկնել էին նշված վայր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր