Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արմավիրի մարզի Մերձավան գյուղում ավտոմեքենա է այրվել

Արմավիրի մարզի Մերձավան գյուղում ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 7-ին, ժամը 13:52-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղում՝ քարի հանքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մերձավան գյուղի Երևանյան փողոցի թիվ 4/1 հասցեի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:12-ին, մարվել՝ 14:21-ին: Մասամբ այրվել են չշահագործվող «Daewoo Nexia» մակնիշի ավտոմեքենայի սրահը, բեռնախցիկի հատվածը և մոտակայքում գտնվող աղբամանում մոտ 1 խմ աղբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]