Վերադասավորումներ 2018-ին ընդառաջ. ԲՀԿ-ն իշխանություն, Ելք-ը՝ միակ ընդդիմությո՞ւն

Չափազանց քչախոս են քաղաքական ուժերը, երբ խոսքը վերաբերում է 2018 թվականի ապրիլից հետո սպասվող քաղաքական իրավիճակին, վերադասավորումների, վարչապետի թեմաներին: Միակ հրապարակային պատասխանը, որ տարբեր առիթներով ԱԺ տարբեր ուժերի ներկայացուցիչներին այս հարցերն ուղղելիս ստանում ենք, հետեւյալն է՝ «կգա 2018 թվականը, ամեն ինչ պարզ կլինի»: Առաջին հայացքից՝ ոչինչ չասող պատասխան, բայց իրականում՝ ավելի քան խոսուն: Որովհետեւ սա նշանակում է, որ որոշակի հստակություն չկա, իսկ եթե քաղաքական պրոցեսում հստակություն չկա, դա առաջին հերթին, հուշում է, որ ինչ-որ անդրկուլիսային պրոցեսներ են ծավալվում:

Մասնավորապես՝ 2018 թվականի ապրիլը շրջադարձային կետ է, ու ներկայումս քննարկումներ, բանակցություններ են ընթանում ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի շրջանակներում: Քննարկվող թեման էլ ակնհայտ է՝ ովքե՞ր եւ ինչպե՞ս են կիսելու իշխանությունը, ինչպե՞ս են վերադասավորվելու քաղաքական դաշտում, ո՞ւմ ի՞նչ դեր ու նշանակություն է բաժին հասնելու:

Մամուլում շատ շրջանառվեցին տեղեկություններ, որ հավանական է՝ 2018 թվականի ապրիլից հետո ԲՀԿ-ն եւս անդամակցի իշխանական կոալիցիային: ԲՀԿ-ական տարբեր ներկայացուցիչների հետ զրույցներում այդ միտումը նույնպես ակնհայտ է՝ ԲՀԿ-ն ցանկանում է մտնել կոալիցիա: Որովհետեւ կոալիցիան նշանակում է ռեալ, գործադիր իշխանություն, հետեւաբար գործուն լծակներ ու նոր հնարավորություններ: Որովհետեւ խորհրդարանի ու երկրի երկրորդ մասսայական քաղաքական ուժ լինելը ենթադրում է նաեւ բավարարել սեփական կուսակիցների որոշակի պահանջմունքները, այդ ամբողջ կառույցը պահել, առաջ տանել եւ այլն, ինչը լուրջ ռեսուրսներ է պահանջում:

Ու հենց այս կետում էլ առաջ են գալիս խնդիրները: Առաջին հերթին՝ ՀՀԿ-ում շատերը գոհ չէին անգամ ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու գաղափարից, քանի որ այդպես ՀՀԿ-ն հրաժարվում էր իր մի շարք պոստերից՝ դրանք զիջելով կոալիցիոն գործընկերոջը: Բայց այդ ժամանակ շատ գրվեց, թե ինչու ՀՀԿ-ն գնաց այդ քայլին, ինչ խնդիր էր փորձում լուծել իր համար թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական ասպարեզներում՝ մասնավորապես սփյուռքի հետ փոխհարաբերություններում: Ու հիմա, երբ ԲՀԿ-ն դեմ չէ կոալիցիա վերադառնալ, դժգոհությունները կրկնապատկվում են: Որովհետեւ ՀՀԿ-ն էլ, ՀՅԴ-ն էլ գիտակցում են, որ այդ դեպքում էլի ինչ-որ դիրքեր պետք է զիջել:

Իշխող ուժերի մոտ հարցը ոչ թե այն է, թե ինչ կտա ԲՀԿ-ի կոալիցիայում հայտնվելը, այլ այն, թե ի՞նչ կկորցնեն իշխանությունները, եթե ԲՀԿ-ն կոալիցիայում չլինի: Այսինքն՝ ներկայումս ներքաղաքական իրավիճակն այնպիսին չէ, որ ԲՀԿ-ն լրացուցիչ ուժեղացնի կոալիցիոն իշխանության դիրքերը՝ ներքաղաքական ակտիվ գործընթացներ չեն ընթանում, իշխանության սպառնացող ներքին վտանգներ չկան: Միակ բանը, որը կարող է ավելացնել ԲՀԿ-ի՝ կոալիցիայում հայտնվելը, այն է, որ եթե Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, ապա նա կընկալվի, որպես քաղաքական լայն կոնսոլիդացիա վայելող ղեկավար, որի շուրջը համախմբվել են երկրի առաջին, երկրորդ ու ամենաավանդական կուսակցությունները: Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանը պետք է հաշվարկի ու հասկանա՝ արդյո՞ք ԲՀԿ-ին, իշխանական գնացքից դուրս թողնելով, վերջինս կարող է իր համար խնդիրներ ստեղծել, թե՞ ոչ:

ԲՀԿ-ից էլ մեր զրուցակիցները պնդում են, որ իրենց համար կոալիցիայում հայտնվել-չհայտվելու հարցը օրակարգի սկզբունքային ու ամենագլխավոր հարցը չէ: Ամեն դեպքում, ինչպես նշում էր մեր աղբյուրը, եթե ԲՀԿ-ն մտնի կոալիցիա, ուրեմն պետք է ստանա իրապես գործուն լծակներ՝ կարեւոր պաշտոններ, օրինակ՝ փոխվարչապետների պաշտոններից մեկը, «նորմալ» նախարարություններ, որոնք ունեն գործելու լայն դաշտ ու որոնց գործունեությունն ավելի լայն զանգվածների վրա է տարածվում:

«Հակառակ պարագայում մենք մեզ իշխանություից դուրս էլ վատ չենք զգում, ունենք գործունակ թիմ, որը կարղ է հաջողությամբ աշխատել թե՛ կոալիցիայի կազմում, թե՛ կոալիցիայից դուրս, ու մեր բարձրացրած հարցերի որակն ու խորությունը անհամեմատ ավելին է, քան նույն «Ելք»-ի բարձրացրած հարցերն են»,- նշում էր մեր զրուցակիցներից մեկը ու վստահեցնում, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիայի հարցում, կարծես թե, լուրջ անհամաձայնություն չկա, իսկ ՀՅԴ-ն «համը հանում է»:

ՀՅԴ-ի մեր աղբյուրների փոխանցմամբ,  իրենք հաստատ համաձայն չեն ավելի քիչ ստանալուն, քան այն, ինչ ներկայումս ունեն: Ու եթե բանը հասնի նրան, որ ՀՅԴ-ն էլ ինչ-որ պաշտոններ կամ դիրքեր պետք է զիջի, հնարավոր է, որ չհամաձայնի ու ՀՀԿ-ին թողնի դժվարին երկընտրանքի առջեւ՝ ընտրել իրենց ու ԲՀԿ-ի միջեւ: Իսկ ՀՀԿ-ի մեր աղբյուրներն էլ նշում են՝ իրենց մոտ էլ անհասկանալի է, թե ինչ կտա ԲՀԿ-ի հետ կոալիցիան, ՀՅԴ-ն հասկանալի էր՝ սահմանադրական փոփոխություններ կային առջեւում, սփյուռքի հետ հարաբերություններ կան, որտեղ ՀՅԴ-ն ամուր դիրքեր ունի եւ այլն:

«Առանց կոալիցիայի մաս կազմելու էլ «Ծառուկյան» դաշինքն ԱԺ-ում քվեարկում է այնպես, ինչպես հանրապետականներին է ձեռնտու, էլ ինչո՞ւ լրացուցիչ բեռ վերցնենք»,- ասում էր պատգամավորներից մեկը:

ԲՀԿ-ում ու «Ծառուկյան» դաշինքում սա շատ լավ գիտակցում են: Ու ոչ միայն գիտակցում են, այլեւ ԱԺ ամբիոնից երբեմն թունդ ու ընդդիմադիր ելույթներ ունենալով, երբեմն ինչ-ինչ հարցերի խնդրահարույց կողմերը ի ցույց դնելով, երբեմն իշխանության կողմից ներկայացված նախագծերին կողմ արտահայտվելով փորձում են հասկացնել, թե ինչ խնդիրներ կարող են ստեղծել իշխանության համար, եթե կոալիցիայի մաս չկազմեն:

Բոլոր դեպքերում՝ հարցի վերջնական լուծումը ամենավերեւում է. Սերժ Սարգսյանը պետք է հաշվարկի, թե որ զարգացումն է իր համար ավելի նախընտրելի: Բայց այստեղ եւս հարցեր կան: Նախ՝ եթե ԲՀԿ-ն դառնա իշխանական ուժ, ապա ԱԺ-ում միակ ընդդիմադիր ուժը կմնա «Ելք»-ը: Ու քանի որ 2018-ից հետո երկիրն ամբողջությամբ անցնում է խորհրդարանական կառավարման մոդելին, որտեղ քաղաքական փոքրամասնության համար նույնպես ամրագրված են որոշակի լծակներ, դիրքեր ու պաշտոններ, ապա այդ դեպքում եւս հարց է՝ արժե՞ դիմել այդպիսի ռիսկի՝ «Ելք»-ին թողնելով խորհրդարանական ընդդիմության դաշտում միայնակ:

Իհարկե, տեսականորեն բացառված չէ, որ կարող է կոալիցիայի կազմը փոխվել՝ ՀՅԴ-ն լքի իշխանությունն ու հայտնվի ընդդիմադիրի կարգավիճակում՝ կոալիցիայում իր դիրքը զիջելով «Ծառուկյան» դաշինքին, կամ որ նույնն է՝ ԲՀԿ-ին: Այս տարբերակին սակայն ՀՅԴ-ում դժվար թե համաձայնեն, ավելի հավանական է, որ իրենք մինչեւ վերջ կպայքարեն իշխանական կոալիցիայում իրենց դիրքի համար, օգտագործելով Սերժ Սարգսյանի դեմ իրենց բոլոր լծակները, եւ առաջին հերթին՝  սփյուռքի ուժերին:

Այս ամենը հստակ վերլուծություններ, հաշվարկներ ու կանախատեսումներ են պահանջում: Ու ինչպես վերջին երկու օրերին որոշ նախարարներ մասնավոր զրույցներում նշում էին, դեռ ոչ ոք չգիտի, թե ինչ որոշում կկայացնի Սերժ Սարգսյանը: Իսկ քանի դեռ որոշում չի կայացվել, կամ գոնե դրա մասին ոչ ոք չի տեղեկացվել, ուրեմն պետք է զգույշ գործել՝ նուրբ հարցերը շատ են:

Տպել
5552 դիտում

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին