Թրամփն ու Էրդողանը վերահաստատել են, որ կհանդիպեն Վաշինգտոնում նոյեմբերի 13-ին 7 նոյեմբերի 2019 - 11:33 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսային բանակցությունների արդյունքում վերահաստատել են, որ կհանդիպեն Վաշինգտոնում նոյեմբերի 13-ին: Ինչպես ասվում է Թուրքիայի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, կողմերը նաև քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրները, գրում է «Իզվեստիան»: Նոյեմբերի 6-ին Թրամփը Twitter-ում հայտարարել է, որ «շատ լավ» հեռախոսազրույց է ունեցել թուրք պաշտոնակցի հետ: Բացի այդ, նա ասել է, որ «անհամբեր» սպասում է հանդիպմանը Սպիտակ տանը: Ըստ ԱՄՆ նախագահի, Էրդողանն ասել է իրեն, որ Անկարան «բազմաթիվ ԻՊ գրոհայինների է գերեվարել, այդ թվում ահաբեկիչ Ալ Բաղդադիի կնոջն ու քրոջը»: ԱՄՆ և Թուրքիայի ղեկավարները քննարկել են նաև Թուրքիայի սահմանը Սիրիայի հետ, ահաբեկչության ոչնչացմանն ու քրդերի հետ թշնամանքի կասեցմանն առնչվող հարցեր, գրել է Թրամփը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցականի տակ էր դրել նոյեմբերի 13-ին կայանալիք իր այցն ԱՄՆ այդ երկրի Կոնգրեսի Ներկայացուցիչների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման պատճառով: Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի խորհրդարանը կպատասխանի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից 1915-ի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: «Բանաձևն անօգուտ է: Թուրքիան այն չի ընդունում»,-ասել է նա: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Թիվ 296 բանաձևն ընդունվել է 405 «կողմ» և 11 «դեմ» ձայներով: Ընթերցեք նաև. Bloomberg. Թրամփի վարչակազմը դեմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է60 տոկոսով |