Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի բնակարանի գողության դեպքի առթիվ քրեաան գործ է հարուցվել ՀՀ քրեական օրեսնգրքի 177 –րդ գոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (գողություն, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Նրա խոսքերով՝ քրեական գործի շրջանակում 4 անձ է ձերբակալվել: Կատարվում է նախաքննություն: