1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Շառլ Ազնավուրը համերգով հանդես է եկել Բելգիայում

Շառլ Ազնավուրը համերգով հանդես է եկել Բելգիայում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը նոյեմբերի 17-ին համերգ է ունեցել Բելգիայում: 91-ամյա արտիստը երգել է Բրյուսելի Forest National սրահում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով երգչի պաշտոնական ֆեյսբուքյան էջը`երեկոյի ընթացքում նա ներկայացրել է մի շարք հայտնի ու սիրված ստեղծագործություններ` այդ թվում «Sa jeunesse», «A ma femme», «She», «Avec un brin de nostalgie», «Ave Maria», «Hier encore», «Emmenez-moi»,«La bohème» և այլ` երկու տասնյակից ավելի գործեր:

concertnews.be-ն հրապարակել է երգչի բելգիական համերգից լուսանկարներ, իսկ Youtube սոցիալական ցանցում հայտնվել է համերգից փոքրիկ հատված:

Համերգից առաջ` նոյեմբերի 16-ին, Ազնավուրը Բրյուսելի Egmont Palace-ում արժանացել է Բելգիայի Թագի շքանշանի ասպետ (Commandeur de l'Ordre de la Couronne) կոչմանը: Ազնավուրը շնորհակալություն է հայտնել Բելգիային, որը, նրա հավաստմամբ, «մշտապես ունեցել է հիասքանչ հանդիսատես»:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Լեգենդար երգիչը հոկտեմբերի 10-ին  համերգով հանդես է եկել Հայաստանում, այցի ընթացքում եղել տարբեր վայրերում և հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]