22:11  ,  21 հունվարի, 2018

Հենրիխ Մխիթարյանը կիսվել է տեսանյութով

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Dugout վիդեոպորտալին, որը ֆուտբոլիստի ծննդյան օրվա առթիվ տեսանյութ է պատրաստել է նրա անցած ուղու եւ հոր՝ Համլետ Մխիթարյանի մասին: Հունվարի 21-ին Հայաստանի հավաքականի ավագը նշում է ծննդյան 29-րդ տարեդարձը:

Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում կիսվել է Dugout-ի տեսանյութով:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն արդեն ժամանել է Լոնդոն եւ առաջիկայում բուժզննում կանցնի «Արսենալում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում