▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա բովանդակության նախարարություն է. Արայիկ Հարությունյան

Արդեն տեղեկացրել ենք, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո վերակազմակերպված Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, հանդիպել աշխատակազմի հետ ու ներկայացրել այն խնդիրները, որոնց լուծումն ակնկալում է գերատեսչության գործունեության արդյունքում: Նախարար Արայիկ Հարությունյանը նախ ներկայացրել է այն փոխնախարարներին, որոնք պատասխանատու են առանձին ոլորտների համար և անդրադարձել գերատեսչության գործունեությանը:

 

 

Այնուհետև Արայիկ Հարությունյանն ադրադարձել է իր գլխավորած գերատեսչության առաջիկա անելիքներին: Նախարարի խոսքով՝ հանրակրթության, բարձրագույն կրթության գիտության ոլորտներում ներկայումս լուրջ աշխատանքներ են տարվում բովանդակության փոփոխության ուղղությամբ: Մասնավորապես, ըստ Արայիկ Հարությունյանի, մշակվում են նոր չափորոշիչներ և ծրագրեր, որոնք կլուծեն այն խնդիրները, որոնք բարձրացրել է վարչապետը: Նախարարը տեղեկացրել է, որ մշակույթի ու սպորտի ոլորտներում մշակվելու են նոր ռազմավարություններ, սահմանվելու այն նշաձողերը, թե ինչպիսին են ցանկանում տեսնել այդ բնագավառները:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետք է աշխատի ՀՀ քաղաքացու կերպարը գծագրելու ուղղությամբ. վարչապետ


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին