ՀՀ սահմաններից դուրս գտնվող հայկական պետական միակ թատրոնն ինը տարի անց կգործի սեփական շենքում

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գործող Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը մոտ 9 տարի չի գործել սեփական շենքում, սակայն այսօր այն հիմնանորոգվում է:

Ավելի քան 83 տարվա պատմություն ունեցող թատրոնի ներկայիս շենքը, գտնվում է ամենահին թաղամասերից մեկում՝ Հավլաբարում, Քեթեւան Ծամեբուլի 8 հասցեում: Կառուցվել է 1936 թվականներին, վերջին անգամ հիմնանորոգվել՝ 1972 թվականին:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց, որ վթարային շենքը սարսափելի վիճակում է եղել, եւ երբ որոշել են ամրապնդում անել, որպեսզի գոնե անվտանգ լինի այնտեղ աշխատելը, պարզվել է, որ ամրապնդել ու վերանորոգել հնարավոր չէ, քանի որ սարսափելի շատ ճեղքեր կան:

Այսօր Բայանդուրյանն ուրախությամբ ցույց տվեց արագ տեմպերով կառուցվող շենքը, որի նկուղային հարկն արդեն պատրաստ է: Գեղարվեստական ղեկավարը հայտնեց, որ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հովանավորությամբ է որոշվել այն զրոյից կառուցել: Բայանդուրյանի խոսքով` մոտ մեկ տարի առաջ են սկսել շինարարական աշխատանքները, 2020 թվականի դեկտեմբերին այն արդեն պատրաստ կլինի:

Նախկին վարչապետ Իվանիշվիլու այս քայլը վիրահայերն անաչափ բարձ են գնահատում՝ հպարտությամբ փաստելով, որ անկախությունից հետո Վրաստանում ոչ մի թատերական շենք չի կառուցվել, հայկական պետական թատրոնի շենքն առաջինն է:

«Մենք տեղ չենք կորցրել, 12 նոր օթյակ ենք ունենալու, ձեռք ենք բերել նաեւ 140 տեղանոց փոքր դահլիճ»,-ասաց գեղարվեստական ղեկավարը, եւ նկատեց, որ նորակառույց շենքը հագեցած է լինելու ժամանակակից բոլոր հնարավորություններով, իր մեծ եւ փոքր դահլիճներով, բեմով ու լուսավորությամբ:

«Ինչպես տեսնում եք՝ շատ արագ են աշխատանքներն ընթանում, ամեն օր այստեղ մոտ 40 մարդ է աշխատում բարձրագույն տեխնիկայով: Ես սիրում եմ միշտ կրկնել, որ սա միակ հայկական պետական թատրոնն է, որը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս: Այս առումով էլ է մեր թատրոնը հզոր՝ ունի ծննդավայր, որտեղ մենք գործում ենք, ունի նաեւ պատմական հայրենիք. ստացվում է՝ երկու ծնողների զավակ ենք»-նկատեց գեղարվեստական ղեկավարը:

Արմեն Բայանդուրյանն անդրադարձավ նաեւ ժամանակ առ ժամանակ տարածվող խոսակցություններին եւ այն թյուր կարծիքին, թե շենք չունենալու պատճառով թատրոնը չի գործում: Նա հայտնեց, որ թատրոնը միշտ գործել է ու գործում է, չի գործում միայն շենքը: Նշեց, որ այս տարիների ընթացքում բուռն ստեղծագործական աշխատանք են ունեցել, աշխատել են այնպես ինչպես Վրաստանի մնացած թատրոնները:

«Տարեկան ունեցել ենք մոտ 70 ներկայացում եւ 4-ից 5 պրեմիերա: Թատրոնի խաղացանկում այսօր կա 35-ից ավելի ներկայացում, ունենք նաեւ ժամանակակից դրամատուրգների գործեր` Կարինե Խոդիկյան, Գուրգեն Խանջյան եւ այլն»,-ասաց գեղարվեստական ղեկավարը:

Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնում 104 մարդ է աշխատում, որից 60-ը ստեղծագործական կազմն է: Գործող երկու ռեժիսոր ունեն: Գեղարվեստական ղեկավարը հայտնեց, որ պարբերաբար դրսից էլ են ռեժիսորներ հրավիրում, որպեսզի թատրոնի ձեռագիրը նույնը չմնա եւ նոր շունչ հաղորդեն: Մոտ օրերս նոր բեմադրություն կանի ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը, որն այդ նպատակով հրավիրվել է Թբիլիսի: Այսօր Հայաստանում 5-ից 6 ուսանողներ ունեն, որոնք ավարտելուց հետո վերադառնալու են Թբիլիսիի հայկական թատրոն:

Այս տարի թատրոնն արդեն հասցրել է 3 պրեմիերա ունենալ, որից մեկը խաղացել են Երեւանում: «Պրեմիերաներից մեկն «Աշնանային իրիկնամուտն» էր, որին ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա ներկայությունը մեծ արձագանք գտավ նաեւ Վրաստանում: Ուրախությամբ պետք է փաստեմ, որ վարչապետը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում մեր թատրոնին»- ասաց Բայանդուրյանը՝ հույս հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանը ներկա կլինի նաեւ թատրոնի բացմանը:

Գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ Թբիլիսիի հայկական թատրոնը սերտորեն կապված է Հայաստանի մշակույթի հետ, հայկական թատրոնը չի կարող կապված չլինել Հայաստանի արվեստի հետ: Նույնը նա նշեց նաեւ Վրաստանի մշակույթի հետ կապի մասին՝ վստահեցնելով, որ իրենց գործունեությամբ լիովին ազատ են, իրենց այստեղ երբեք եւ ոչ ոք չի թելադրում՝ ինչպես բեմադրել եւ ինչ բեմադրել.«Նման ենք նույն թատրոններին, ինչ Վրաստանի առաջատար թատրոններն են` Ռուսթավելու, Մարջանիշվիլու անվան թատրոնները, որտեղ հաճախ ենք ներկայացումներ ունենում»:

Թատրոնը պետությունից տարեկան 400 հազար լարի գումար է ստանում, 1,5 միլիոն դրամ էլ ՀՀ կառավարությունն է հատկացնում, որն էլ բեմադրությունների եւ հյուրախաղերի համար են օգտագործում: Վերջինիս խոսքով՝ գումարների մեծ մասը ծախսվում է տարբեր թատրոններ վարձակալության համար:

«Երբ քո «տանը» չես՝ նոր բարեկամներ ես գտնում, նոր հանդիսատես, հույս ունենք, որ շենքի կառուցումից հետո այդ հանդիսատեսն անպայման գալու է նաեւ այս շենք, բայց մի այսպիսի բան էլ կա, երբ խաղացանկ ես կազմում, պիտի իմանաս, թե դրանց քանի տոկոսը, որ սերնդին ու որ ճաշակին է ծառայելու»- ասաց նա եւ նկատեց, որ այս առումով տրամադրություններ դեռ շոշափել չեն կարողացել, քանի որ իրենց հանդիսատեսը սովոր է իրենց շենքում ներկայացում դիտելու:

«Կողքի թատրոններ շատ դժվար են գալիս, սա էլ ազգային բան է, ուզում են իրենց տանը լինել»,-ասաց նա:
Գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ բացի արտերկիր հյուրախաղերից՝ հաճախ են լինում Վրաստանի հայաշատ վայրերում՝ Քվեմո քարթլիում եւ Ջավախքում. նկատվում է, որ վերջին շրջանում թատրոնի, թատերական կյանքի նկատմամբ հետաքրքրությունը մարել է այդ հատվածներում: «Վերջերս էլ մեկ ներկայացումով գնացինք Նինոծմինդա՝ անհաջող էր, հույս ունենք՝ հաջորդ անգամ այդպես չի լինի»,-ասաց Բայանդուրյանը:

Գեղարվեստական ղեկավարը նշեց, որ պարզապես չի կարող չխոսել վերջին մեկ տարում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին, որոնք անչափ ոգեւորել են իրենց եւ առհասարակ դրսում ապրող բոլոր հայերին:

«Երբ ներկայացումով Հայաստանում էի, ակնհայտ էր, որ մարդիկ փոխվել են, եւ այնպիսի մի հանդարտություն կար նրանց դեմքերին, որ չնկատել պարզապես հնարավոր չէր, վաղվա լավ օրվա սպասելիք կար, եւ համոզված եմ, որ դա արդեն շատ մոտ է: Շատ կարեւոր է, որ այսօր լինեն մեր վարչապետի կողքին, այդ մարդը շատ հզոր գործ կատարեց, որը կարող էր չլինել եւ հազար տարիներով մենք մնայինք այդ վիճակում»-ասաց նա:

Վստահեցրեց, որ դրսում ապրող հայերը հպարտանում են կատարվածով, ուստի, բոլորը՝ թե՛ Վրաստանի եւ թե՛ ամբողջ Սփյուռքի հայերը, պետք է սատար կանգնեն ու ամեն մեկն իր բնագավառում առաջընթաց գրանցի:

Տպել
22201 դիտում

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները