Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Վրաստանը ԵԱՀԿ-ի դերի ակտիվացում է ակնկալում Թբիլիսիի և Մոսկվայի հարաբերությունների կարգավորման գործում

Վրաստանը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ավելի մեծ մասնակցություն է ակնկալում վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման գործընթացքում: Այդ մասին փետրվարի 11-ին Թբիլիսիում հայտնել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահ Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ կայացած հանդիպումից հետո:

«Վրացական կողմը հույս հայտնեց, որ ԵԱՀԿ-ն ավելի մեծ ուշադրություն կհատկացնի և կակտիվացնի իր դերը վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման գործընթացքում: Հատկապես նշվեցին կազմակերպության՝ որպես (Հարավային Կովկասի անվտանգության հարցերի շուրջ) Ժնևի բանակցությունների համանախագահի ջանքերը և ԵԱՀԿ-ի գործունեությունը՝ ուղղված հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղիներ գտնելուն»,-հայտարարել Է Զալկալիանին:

Ժնևի բանակցությունների համատեքստում ԱԳ նախարարը նաև նշել է, որ Լայչակի հետ հանդիպմանը շեշտը դրվել է Վրաստանի տարածքում հակամարտություններից տուժած մարդկանց կյանքի պայմանների վրա, այդ պայմանների բարելավման անհրաժեշտության վրա: Իր հերթին ԵԱՀԿ-ի գործող նախագահը նշել է, որ Դավիթ Զալկալիանիի հետ միասին «քննարկել է այն բանի տարբեր ասպեկտներն ու ուղիները, թե ԵԱՀԿ-ն ինչպես կարող է օգնել և աջակցել Վրաստանին»:

Հարավային Կովկասի անվտանգության հարցերի շուրջ Ժնեւի բանակցությունները 2008 թվականի հոկտեմբերից անցկացվում են ԵՄ-ի, ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի հովանու ներքո՝ Վրաստանի, Ռուսաստանի, աբխազական ու հարավօսական կողմերի պատվիրակությունների մասնակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում