Ամերիկացի գիտնականները 4 աչք ունեցող մողեսի մնացորդներ են հայտնաբերել, որը շուրջ 49 մլն տարի առաջ բնակվել է Վայոմինգ նահանգի տարածքում։ Այս մասին հայտնի է դարձել երկուշաբթի, ապրիլի 2-ին։
Մողեսի երկու լրացուցիչ աչքերը պատասխանատու են եղել տարածությունում կողմնորոշվելու, ցիրկադային և տարեկան ռիթմերի համար։ Բացահայտումը կատարվել է ռենտգենի միջոցով։ Նշվում է, որ ծնոտավոր ողնաշարավորները լրացուցիչ աչքեր սովորաբար չեն ունենում։
Մարտի 31-ին ամերիկացի գիտնականները ԱՄՆ-ի հյուսիսում տիրանոզավրի ձագի մնացորդներ են հայտնաբերել։