1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հանկարծամահ է եղել կինոնկարիչ Վարդան Սեդրակյանը

Հանկարծամահ է եղել կինոնկարիչ Վարդան Սեդրակյանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքից հեռացել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, Կինոնկարիչների գիլդիայի անդամ,  վաստակաշատ կինոնկարիչ Վարդան Սեդրակյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը:

Օրեր առաջ Վարդան Սեդրակյանը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան «Բուխարու սրահ»-ում արվեստասերներին էր պատմում  իր ֆիլմերից մեկի՝ «Ապրիլ»-ի ստեղծագործական օրերից:

Վարդան Սեդրակյանը ծնվել է 1949 թվականին: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1979 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում:

Աշխատել է «Փուշ», «Որդու ծննդյանը սպասող հյուսնը», «Մի նայիր հայելուն», «Տխուր փողոցի լուսաբացը», «Քրմուհին», «Ժանո», «Երևան բլուզ», «Մեծապատիվ մուրացկաններ», «Ապրիլ», «Սիրամարգի կանչը» և այլ ֆիլմերի ստեղծման վրա:

«Արմենպրես»-ի խմբագրակազմը ցավակցում է Սեդրակյանի հարազատներին և մերձավորներին, կիսում կորստյան ծանր վիշտը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]