▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ ներկայությունն ավելի է բարդացնում իրավիճակը. Սուրեն Շահվերդյանը հրաժարվում է պաշտոնից

Ռեժիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանը, ով օրերս նշանակվել էր Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար,ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ որշել է հրաժարվել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից: Ռեժիսորը մասնավորապես նշում է.

 

 

«Սիրելի Համազգային թատրոնի արտիստներ, սիրելի թատերասեր հասարակություն, ես ողջ կյանքս ապրել ու աշխատել եմ թատրոնում և թատրոնի համար։ Ինձ համար ցավ է տեսնել թատրոնի կաթվածահար վիճակը։ Այսպես շարունակվել չի կարող։ Ես չեմ հանդուրժի թատրոնի քայքայումը։ Տեսնում եմ, որ իմ ներկայությունն ավելի է բարդացնում իրավիճակը, թեև ես իմ ձեռքն էի մեկնել ձեզ՝ համոզված լինելով, որ կարող եմ օգնել և օգտակար լինել, բայց ստացվեց հակառակը... Այժմ որոշում եմ կայացրել հրաժարվել գեղարվեստական ղեկավարի պաշտոնից։ Ինչպես որ խոստացել էի, ես մնում եմ ձեր բարեկամը, գրկում եմ ձեզ մեկ առ մեկ ու հաջողություն մաղթում ձեր գործում։ Հուսով եմ, որ մեր միջև անախորժությունները կմոռացվեն, կներվեն միմյանց հասցված վիրավորանքները։ Հուսով եմ նաև, որ ապագայում առիթներ կունենանք միասին ստեղծագործելու և ծառայելու Նորին մեծություն Թատրոնին»։

Կարդացեք նաև՝ Հայցում եմ բոլորիդ ներողամտությունը, խնդրում եմ դադարեցնել ֆեյսբուքյան պատերազմը. Սուրեն Շահվերդյան

Եթե աթոռակռիվ չէ, ապա քայլ արեք… Սուրեն Շահվերդյանի առաջարկը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին