Wednesday, 24 04 2024
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Շահենի ակցիան գռեհիկ պատասխանն է Ռուսաստանի՝ Հայաստանի նկատմամբ ունեցած նույնքան գռեհիկ վերաբերմունքին

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, երեկ կարմիրով է ներկել ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը։ Շահենը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող է, նախկինում էլ, Սերժ Սարգսյանի օրոք, երբ ազատազրկված էր նրա հայրը, աչքի էր ընկնում քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ։ Նրան հաճախ կարելի էր տեսնել քաղաքացիական պայքարի թեժ կետերում։ Շահենը պայքարում էր 2016թ․ հուլիսի 17-31-ը ջոկատի գործողությունների օրերին հաց հասցրած և Հաց բերող անունը վաստակած Արթուր Սարգսյանի մահվանից հետո՝ պահանջելով պատժել նրան մահվան դուռը հասցրած նախկին ռեժիմի պաշտոնյաներին։ Շահենը մասնակցում էր նաև անցյալ տարի՝ ապրիլին տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը։

Շահեն Հարությունյանի այդ ակցիան ոչ միանշանակ է ընկալվում հանրության, այդ թվում նաև՝ նրա համախոհների կողմից։

Սոցիալական ցանցերում կան արձագանքներ, որ դա պատասխանն է վերջերս ՌԴ Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում տեղի ուենցած նույնատիպ մի արարքի։ Այնտեղ ապամոնտաժել են Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական եկեղեցու տարածքում։

Ապամոնտաժվել են նաև Անդրանիկ Օզանյանի, Համազասպ Բաբաջանյանի և Հովհաննես Բաղրամյանի հուշատախտակները։ Նոյեմբերի 13-ին հայտնի էր դարձել, որ Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը սև ներկով ներկել էր Նժդեհի հուշատախտակը։

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն, արձագանքելով ակցիային՝ ի մասնավորի, նշել է․ «Դատապարտում ենք տեղի ունեցածը։ Վանդալիզմի նման դրսևորումները տեղ չպետք է ունենան մեր հասարակությունում»։

Բանաստեղծ, ԽՍՀՄ օրոք այլախոհ Մերուժանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Վլադիմիր Կարապետյանի հայտարարությանը, նշեց, որ այդ դեպքում, ըստ երևույթին, դեր է խաղացել Գրիբոյեդովի հեղինակությունը, քանի որ նա իբր զոհ է եղել ռուս-պարսկական պայմանագրում՝ մեզ պաշտպանելով, ինչի համար էլ նրա արձանն են կանգնեցրել։

«Շահենի արարքում որևէ վանդալիզմ չկա։ Դա ճիշտ չէ։ Ինչ վերաբերում է Կրասնոդարում տեղի ունեցածին, պետք է արտահայտվել, բայց զուգահեռներ չանցկացնել։ Ես ասեմ ավելին՝ մենք ունենք երկու ախոյան արձաններ, և Շահենը պետք է նրանց էլ անդրադառնար։ Շահենը չի կարողացել անդրադառնալ նրանց, որոնց պաշտպաններն ու պահապաններն անարգում էին Նժդեհի սրբազան հիշատակը։ Մեծագույն սխալ է գործել վարչապետի մամուլի խոսնակը՝ երևույթին տալով վանդալիզմի գնահատական»,- ասաց Մերուժանը։

Մերուժանը նշում է, որ կարելի է ոչնչացնել նաև Էջմիածնի խճուղում գտնվող խորհրդային կարգերի 30-ամյակը խորհրդանշող հուշարձանը, դեռևս պահպանվել է նաև Կարմիր բանակի փառապանծ մարտիկներին նվիրված հուշարձանը։

Հարցին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ ակցիան հայ-ռուսական հարաբերություններում, Մերուժանն արձագանքեց․ «Չեմ կարծում, թե հայ-ռուսական հարաբերությունները թշնամական խարիսխ ունենան այդ պատճառով»։

Մշակութաբան Արա Նեդոլյանը կարծում է, որ Շահենի ակցիան գռեհիկ պատասխանն է Ռուսաստանի՝ Հայաստանի նկատմամբ ունեցած նույնքան գռեհիկ վերաբերմունքին։

Պե՞տք է վերանայել Սովետից մնացած արձանների նկատմամբ մեր մոտեցումը։

«Չեմ կարծում։ Ինձ թվում է, որ ինչ որ կա, թող մնա։ Պետք չէ արձանների հետ պատերազմել։ Իրենք արդեն չեն խորհրդանշում այն մարդկանց, որոնք եղել են անցյալում, այ մեր քաղաքի ինչ-որ նշաններ»,- ասաց Արա Նեդոլյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում