212 փաստաբան ՀՀ նախագահին առաջարկել է ՍԴ անդամի համար քննարկել Վահե Գրիգորյանի թեկնածությունը
Փաստաբանները հրապարակել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված առաջարկ՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման վերաբերյալ: Առաջարկի ներքո ստորագրել է 212 փաստաբան:
Առաջարկում մասնավորապես ասված է.
«Հիմք ընդունելով Ձեր 17.05.2018թ․ հայտարարությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման վերաբերյալ իրավաբանական հանրության ներկայացուցիչների կարծիքը լսելու և թեկնածուի առաջադրումը հստակ խորհրդակցական մեխանիզմներով և ընթացակարգերով իրականացնելու պատրաստակամության վերաբերյալ՝ որպես փաստաբանական համայնքի ներկայացուցիչներ առաջարկում ենք քննարկել փաստաբան Վահե Միշայի Գրիգորյանի թեկնածությունը։
Լավատեղյակ լինելով փաստաբան Վահե Գրիգորյանի բարձր մասնագիտական և անձնական հատկանիշներին և հատկապես սահմանադրական իրավունքի և արդարադատության ոլորտի նրա բարձր գիտելիքներին՝ վստահ ենք, որ նրա ընտրությունը ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում կնպաստի Դատարանի հեղինակության բարձրացմանը և նոր որակ կհաղորդի սահմանադրական արդարադատությանը Հայաստանում։
Միևնույն ժամանակ, լիահույս ենք, որ այդ խորհրդակցական մեխանիզմներն ու ընթացակարգերը հիմնված կլինեն հավասարության, արդարության, թափանցիկության և հրապարակայնության սկզբունքների վրա և կապահովեն այդ գործընթացի նկատմամբ բարձր հանրային վստահությունը և Սահմանադրական դատարանի բարձր հեղինակությունը»:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում Էմիլ Բաբայանը չընտրվեց ՍԴ անդամ:
Հարակից հրապարակումներ`
- Էմիլ Բաբայանը չընտրվեց Սահմանադրական Դատարանի դատավոր
- Էմիլ Բաբայան. Չեմ հավատում մի գիշերում Սահմանադրությունն ու օրենքները լավացնելուն
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին