3235 դիտում
13:26 30-08-2018
Fordes-ը հրապարակել է Ռուսաստանի 100 ամենաազդեցիկ անձանց անունները. 95-րդ հորիզոնականը հայ է զբաղեցրել
Հեղինակավոր Forbes ամսագրի ռուսական հրատարակությունը հրապարակել է Ռուսաստանի Դաշնության 100 ամենաազդեցիկ անձանց ցուցակը: Այս մասին հայտնում է RBC-ն:
Ցուցակում տեղ է գտել նաև ռուսաստանաբնակ հայտնի հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը, ով զբաղեցրել է ցանկի 95-րդ հորիզոնականը։
Աղբյուրը նշում է, որ ցուցակը կազմելիս հաշվի են առնվել դրանում ներառված անձանց գործունեության ազդեցությունը մարդկանց կյանքի վրա, ինչպես նաև նրանց հնարավորությունները՝ ազդելու որոշակի ոլորտների վրա, անգամ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած կապերը։
Հատկանշական է, որ ցուցակը գլխավորել է հենց ՌԴ նախագահ Պուտինը, նրան է հաջորդել «Սբերբանկ»-ի ղեկավար Գերման Գրեֆը, իսկ եռյակը եզրափակել է «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերը։
Ցանկում տեղ են գտել նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը (5-րդ տեղում), արտգործնախարար Սերգեյ Լավրովը (21-րդ տեղում), պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն (30-րդ տեղում), ցանկը եզրափակել է քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին (100-րդ տեղում)։
Նմանատիպ նյութեր
4095 դիտում
21:22 06-06-2016
Հայտնի է տարվա ամենաազդեցիկ կնոջ անունը` ըստ Fordes-ի
1076 դիտում
17:59 06-08-2016
Հայ զինծառայողները զբաղեցրել են «Զորային հետախուզության գերազանցիկները» մրցույթի 3-րդ հորիզոնականը
1386 դիտում
19:32 16-08-2019
Հայ մաքսավորները մինի-ֆուտբոլի միջազգային մրցաշարում զբաղեցրել են երրորդ հորիզոնականը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
406 դիտում
20:40 19-04-2024
Վեհափառը քննարկել է բռնահանված արցախցիների առջև ծառացած մարտահրավերները
637 դիտում
20:27 19-04-2024
Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ Կոնջորյան
466 դիտում
20:15 19-04-2024
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար