211652_close_icon
views-count3654 դիտում article-date 15:00 11-02-2019

«Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի 45-րդ կմ-ում փետրվարի 12-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով ժամը 14:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը երթևեկության համար փակ է լինելու։ Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։ Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ Ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր