Wednesday, 24 04 2024
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ

ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն բնույթի մի շարք հանցագործություններ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և կանխել է կոռուպցիոն բնույթի մի շարք հանցագործություններ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, մասնավորապես՝ պարզված նախնական տվյալների համաձայն ՀՀ Արագածոտնի մարզի մի խումբ բնակիչներ, առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) և սահմանված կարգի խախտմամբ, 2018 թվականի ապրիլ-նոյեմբեր ամիսների ընթացքում նշված մարզի տարբեր համայնքների տարածքներից քանդել, բեռնատարներով տեղափոխել, նախապես ընտրված վայրերում պահեստավորել և վաճառել են շուրջ 600 բեռնատար սևահող, յուրաքանչյուրը՝ 65-110.000 ՀՀ դրամով՝ դրանով իսկ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։

Առերևույթ հանցագործություն կատարած անձինք, իրենց ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը չխոչընդոտելու համար պարբերաբար որպես կաշառք գումարներ և վառելիք են տվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության Արագածոտնի տարածքային բաժնի երկու ավագ տեսուչների: Վերջիններս, գործելով շահադիտական նպատակներով, օգտագործելով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ, թույլատրել են հողի ապօրինի տեղափոխումը և վաճառքը:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, մեղադրանք է առաջադրվել 4 անձի:

2018 թվականի նոյեմբերին ՀՀ ԱԱԾ oպերատիվ ստորաբաժանումների կողմից նախապատրաստված նյութերի հիման վրա Քննչական դեպարտամենտում հարուցված մեկ այլ քրեական գործով բացահայտվել է Վրաստանից Հայաստանի Հանրապետություն անվադողերի խմբաքանակների՝ առանց մաքսային ձևակերպումների և մաքսազերծման ներկրման դեպքեր: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ 2 քաղաքացիներ անվադողերի ներկրումն անխոչընդոտ իրականացնելու նպատակով յուրաքանչյուր խմբաքանակի համար ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատան Բագրատաշենի մաքսային կետի մաքսային տեսուչին, որպես կաշառք տվել են տարբեր չափերի գումարներ:

Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ բոլոր հանցադեպերը և կոռուպցիոն դրսևորումներին առնչակից մյուս անձանց պարզելու ուղղությամբ:

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից բացահայտվել են նաև ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքապետարանի տարբեր պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական դիրքի չարաշահմամբ պետական միջոցների առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 114 մլն ՀՀ դրամի հափշտակություններ կատարելու դեպքեր։

Մասնավորապես՝ պարզվել է, որ Տաշիր համայնքի համայնքապետարանի մի շարք պաշտոնատար անձինք, քաղաքային տնտեսությունը սպասարկող կառույցներում և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում (մանկապարտեզներ, սպորտդպրոց) 2006-2018 թթ. ընթացքում տարբեր հաստիքներում ձևակերպել են ՀՀ քաղաքացիների, ովքեր աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անուններով դուրս գրված գումարները յուրացվել են:

Բացի այդ, Տաշիր համայնքի ղեկավարը տնտեսվարող սուբյեկտի հետ կնքել է աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պայմանագրեր, և փոխանցել է շուրջ 98 մլն ՀՀ դրամ, սակայն նշված ծառայությունը իրականում չի մատուցվել, այն փաստացի կազմակերպվել և իրականացվել է համայնքապետարանի աշխատակիցների ուժերով:

Հարուցվել են քրեական գործեր, կատարվում է նախաքննություն:

ՀՀ ԱԱԾ աշխատակիցները բացահայտել են նաև Տավուշի անտառտնտեսության պաշտոնատար անձանց հովանավորչությամբ ապօրինի ծառահատումների դեպքեր:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Իջևանի անտառտնտեսության պատասխանատու պաշտոնատար անձինք 2018 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ապօրինի ծառահատման և անտառից վառելիքային փայտի դուրսբերման համար մի շարք անձանցից որպես կաշառք ստացել են առանձնապես խոշոր չափերով գումարներ:

Հանցավոր համաձայնության արդյունքում անտառից անօրինական տեղափոխված փայտանյութի, շինափայտի և վառելափայտի իրական ծավալները և պետությանը պատճառված բնապահպանական վնասը ներկայումս հաշվարկվում է:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում