Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը՝ ի դեմս Փաշինյանի, ունեն ընդհանուր թշնամի. Բալասանյանը գործում է նրանց հրահանգով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արցախցի քաղաքագետ, «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը։

– Պարոն Գրիգորյան, Դուք ավելի վաղ անդրադարձել էիք Վիտալի Բալասանյանի քաղաքական գործունեությանը, նրա նախկին ու ներկա հայտարարությունների տարբերություններին։ Այժմ այս կոշտ հռետորաբանությունը, նաև սպառնալիքները ՀՀ իշխանությունների հասցեին ինչո՞վ կպայմանավորեք, արդյոք տեղավորվո՞ւմ է նախընտրական, ներքաղաքական զարգացումների մեջ։

Իհարկե, այդ բոլոր հայտարարությունները, իմ կարծիքով, կատարվում են անձամբ Սերժ Սարգսյանի հրահանգով։ Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանը այդ հայտարարությունից մի քանի օր առաջ Ստեփանակերտում էր, հանդիպել է թե՛ Բալասանյանի և թե՛ մյուս ուժայինների հետ։ Այնպես որ՝ այս ամենը համակարգվում է  Սերժ Սարգսյանի կողմից և, այո՛, հետապնդում է ներքաղաքական նպատակներ։ Ավելի կոնկրետ՝ ուշադրություն գրավել, դիրքավորվել որպես Նիկոլ Փաշինյանի գլխավոր հակառակորդ Արցախում ու փորձել իր շուրջը համախմբել բոլոր այն մարդկանց, որոնք գոհ չեն ՀՀ կառավարության կողմից վարվող քաղաքականությունից։ Ինչպես նաև սադրել ՀՀ իշխանություններին տարբեր  անհավասարակշիռ քայլերի դիմել,  տարբեր անհամաչափ արձագանքներ ստանալ, ինչը նրանք իհարկե չպետք է իրենց թույլ տան։

– Բալասանյանը միացել է նաև Քոչարյանին աջակցող հայտարարությանը, որով երկրորդ նախագահը քաղբանտարկյալ է հռչակվում։ Կարծում եք՝ սա Սերժ Սարգսյանի՞, թե՞ Քոչարյանի հրահանգով է արվում, թե՞ պետք է մեկ միասնության մեջ դիտարկենք։

– Կարելի է առանձին դիտարկել, բայց իրականում իրենք իհարկե նույն նպատակներն են հետապնդում, ունեն ընդհանուր շահեր։ Ունեն նաև ընդհանուր թշնամի՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ու նրան հաղթելու համար պատրաստ են համագործակցել, համախմբել իրենց ուժերը, ինչը և այսօր տեսնում ենք։

– Իսկ Արցախում այդպիսի ուժերը շա՞տ են, թե՞ մարգինալ հատվածն է կազմում։

– Այո՛, ես այդ խմբին մարգինալ կանվանեի՝ խոսքն առաջին հերթին ուժային էլիտայի մասին է։ Նրանք որոշիչ դեր են ունեցել նախկին իշխանության գործունեության տարիներին, եղել են այդ ռեժիմի  գլխավոր շահառուները և հեղափոխության շնորհիվ Հայաստանում արդեն կորցրել են, իսկ Արցախում շարունակում են կորցնել ամեն ինչ։ Բայց նրանք Արցախում 2020 թվականին կայանալիք խորհրդարանական ու նախագահական ընտրությունների ժամանակ պարզապես ջախջախվելու են, 2020 թվականը տալու է  բոլոր հարցերի պատասխանները։ Չեմ կարծում, թե մեր հասարակության մեջ կա շատ մեծ խումբ, որը կիսում է նրանց հայացքները։ Հիմնականում իրենց բարեկամներն են, իրենց ընկերները, նեղ շրջապատը, որոնք թեպետ ֆեյքերով ակտիվ են ֆեյսբուքում, իրական կանքում նրանց դերը չնչին է։

– Բայց Բալասանյանի հայտարարությունը չի պաշտպանում փաստորեն Բակո Սահակյանը, համենայնդեպս Դավիթ Բաբայանի արձագանքը դա է հուշում։ Այսինքն՝ ստացվում է, որ նա Բակո Սահակյանից առանձի՞ն է  գործում։

– Բակո Սահակյանը և ուժայինները, այդ թվում՝ Վիտալի Բալասանյանը, նույն քաղաքական թիմի անդամ են, բոլոր գործողությունները համակարգում են։ Դժվար առանց Բակո Սահակյանի իմացության նա այդպիսի հայտարարություն աներ։ Իսկ Դավիթ Բաբայանն  ի պաշտոնե պարտավոր է այդպես արձագանքել, նա մի անգամ անցած տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրեն թույլ է  տվել պաշտոնյայից պահանջվող կոռեկտությունից դուրս հայտարարություն անել, որի համար էլ անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից համապատասխան գնահատական է  ստացել։ Այդ պատճառով էլ նա հիմա զգուշավոր հայտարարություններ է անում, փորձում է կոռեկտության սահմաններից դուրս չգալ։ Բայց որ  Բակո Սահակյանը, Սերժ Սարգսյանը, ակտիվ մյուս գեներալները  նույն թիմի անդամ են՝ դրանում որևէ կասկած չկա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում