Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրությունից 13 օր առաջ. Արամ Սարգսյանը քննադատում է Ծառուկյանին. hակադարձում է Նաիրա Զոհրաբյանը (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-co55llage

Դեկտեմբերի 9-ի ընտրությանը մնացել է 13 օր։ Ինչո՞ւ էր 2017-ի քվեարկությունից 13 օր առաջ Հայկոմկուսն իր պարտքը համարում իշխանության վերադառնալը։ Ո՞ւմ էր հաշվետվություն ներկայացնում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը 2017-ի քվեարկությունից 13 օր առաջ։ Ինչո՞ւ էր Արամ Սարգսյանը համոզված, որ Ծառուկյանը չի կարող ընդդիմություն լինել, և ինչպե՞ս նրան հակադարձեց Նաիրա Զոհրաբյանը։ Ինչպե՞ս փոխվեց իրավիճակը Արաբկիրի ընտրատարածքում 2012-ի քվեարկությունից 13 օր առաջ։ Ինչո՞ւ էր Գուրգեն Եղիազարյանը համոզված, որ արտագաղթը ձեռնտու է իշխանություններին։ Ո՞ր քաղաքական ուժը դուրս եկավ ընտրապայքարից 2007-ի քվեարկությունից 13 օր առաջ։ Ի՞նչ նորամուծության մասին հայտնեց ԿԸՀ-ն 2003-ի ընտրությունից 13 օր առաջ։ Ո՞ր կուսակցությունն իր քարոզչապաստառները հրապարակեց 1999-ի քվեարկությունից ընդամենը 13 օր առաջ։ Ինչո՞ւ 1995-ի ընտրությունից 13 օր առաջ հանրահավաք անցկացրեց Երկրապահ կամավորականների միությունը։ Բոլոր հարցերի պատասխաններն առաջարկվող տեսանյութում։   Թարմացնենք մեր հիշողությունը, փորձենք ճիշտ պատասխանել վիկտորինայի հարցերին։