Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Երևանի, Հրազդանի և Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

Երևանի, Հրազդանի և Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը 
կդադարեցվի

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 26-ին կդադարեցվի հանրապետության մի շարք հասցեների գազամատակարարումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, մանրամասնելով, որ ժամը 09:00-18:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նորքի 1-ին զանգվածի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-19:00-ն`Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի Հաղթանակ փողոցի թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 նրբանցքների, Աշոտի, Դեղոյան, Լյովայի, Նորիկի, Վարդանյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-18:00-ն`Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն և Վ.Աղբյուրակ թաղամասերի գազասպառողների, ժամը 10:00-17:00-ն` Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Քիմիագործների 1-ին, 2-րդ փողոցների, Տիգրանյան, Մարգարյան, Պռոշյան, Կալինինի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]