Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստը

Տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի ենթախորհրդի առաջին նիստը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տիգրան Խաչատրյանը, ողջունելով ենթախորհրդի անդամներին, առաջարկել է քննարկել խորհրդի և ենթախորհրդի գործունեության արդյունավետությանն առնչվող որոշ հարցեր։

ՏԶՆ նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը և ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորվող Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար  Գևորգ Պողոսյանն ամփոփել են ՓՄՁ զարգացման խորհրդի նախորդ նիստերի արդյունքները, արձանագրել այն կետերը, որտեղ դեռ իրականացվելիք աշխատանքներ կան։

Հաջորդիվ քննարկման մասնակիցներն անդրադարձել են Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում ներառված խնդիրներին, ներկայացրել մասնավոր հատվածի, մասնավորապես ՓՄՁ-ների համար զգայուն հարցերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ներկայացված հարցերին անդրադառնալ առաջիկա նիստի ժամանակ, ինչպես նաև մինչ այդ շրջանառել առաջարկությունների նախագիծը ենթախորհրդի անդամների միջև։

Հաստատվել է նաև ՓՄՁ զարգացման խորհրդի ենթախորհրդի աշխատակարգը, ըստ որի ենթախորհրդի նիստերը պետք է հրավիրվեն ամիսը մեկ անգամ, իսկ խորհրդի նիստերը՝ տարեկան առնվազն չորս անգամ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]