Հարի Փոթերը դարձավ 28 տարեկան. Դենիել Ռեդքլիֆի մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք կարելի է դիտել այսօր
LifestyleԱյսօր՝ հուլիսի 23-ին, բրիտանացի դերասան, «Հարի Փոթեր» ֆիլմի գլխավոր դերակատար Դենիել Ռեդքլիֆը նշում է ծննդյան 28-ամյակը:
Դերասանն իր կարիերան սկսել է «Դեւիդ Կոպերֆիլդ» ֆիլմից, սակայն հանրությունը նրան ճանաչեց, որպես Հարի Փոթեր՝ փոքրիկ, բայց հմուտ կախարդ, որն իր կարողություններով փրկում էր ոչ միայն լավագույն ընկերներին, այլեւ ամբողջ դպրոցը:
2007 թ-ից Դենիելը հասկանում է, որ իրեն գրավում է ոչ միայն ֆիլմի, այլեւ թատրոնի աշխարհը, եւ նա սկսում է խաղալ նաեւ ներկայացումներում:
Ռեդքլիֆը ակտիվորեն մասնակցում է բարեգործական միջոցառումներին. նա նաեւ հանդես է գալիս ինքնասպանության դեմ կոչերով, ինչի համար էլ 2011 թ-ին ստացել է «Հերոսի» մրցանակ:
Շատերը Դենիելին շարունակում են ասոցացնել Հարի Փոթերի հետ, սակայն դերասանը նկարահանվում է նոր ֆիլմերում` ցույց տալով, որ արդեն մեծացել է եւ պատրաստ է մարմնավորել նոր ու հասուն կերպարներ:
Ներկայացնում ենք դերասանի մասնակցությամբ հինգ ֆիլմ, որոնք կարելի է դիտել կիրակի երեկոյան.