1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԿԳՄՍ նախարարությունը հստակեցրել է գարնանային արձակուրդների և ուսումնական տարվա ավարտի ժամկետները

ԿԳՄՍ նախարարությունը հստակեցրել է գարնանային արձակուրդների և ուսումնական 
տարվա ավարտի ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, կորոնավիրուսով պայմանավորված, ուսումնական գործընթացներում, ժամկետներում սահմանում է ոչ սատնդարտ կարգավորումներ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այս տարի գարնանային արձակուրդներ են նախատեսված առաջին և երկրորդ դասարանցիների համար: Առաջին դասարանցիների համար նախատեսված է մարտի 22-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում, երկրորդ դասարանցիների համար՝ մարտի 22-28-ը:

«Մյուս դասարնների համարարձակուրդ նախատեսված չէ`հաշվի առնելով աշնանային մեծ դադարը: Թեպետ ընթացքում, առողջապահական իրավիճակից ելնելով, պարբերաբար քննարկում ենք անցկացնում մեր գործընկերների հետ»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Ինչ վերաբերում է ուսումնական տարվա ավարտին, ապա Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այն միատեսակ չի լինելու: 12-րդ դասարանների պարագայում, որտեղ կաn ավարտական և միասնաական քննությունների կազմակերպման, նաև հետագա զորակոչի հարցեր, ուսումնական տարին կավարտվի հունիսի 4-ին: Տարին շուտ կավարտվի նաև առաջին և երկրորդ դասարանների համար, որոնց ուսումնական շրջանի տևողությունը կարճ է: Մյուս դասարանները տարին կավարտեն հունիսի 18-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]