Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցակով 800 հազարից ավելի ընտրող կա, բայց այդքան մարդ չկա Երևանում. փորձագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
rob

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի խոսքով ավագանու ընտրությունները Հայաստանի պատմության երրորդ ազատ ընտրություններն էին. «Առաջինը 1991-ին էր, երկրորդը 1999-ին»։ Փորձագետը նշում է, որ մասնակցության ակտիվությունը գնահատելու համար պետք է հասկանալ, թե  քանի փաստացի ընտրող կա. «Ցուցակով 800 հազարից ավելի ընտրող կա, բայց այդքան մարդ չկա Երևանում, շատերն արտագաղթել են»։ Արդյունքն այդիսին եղավ, քանի որ ուժերից մեկը գաղափար ներկայացրեց, ասում է նա. « Ապագայի տեսլական ներկայացրեց, հեղափոխական, սև ու սպիտակն էլ մոբիլիզացրեց ընտրողներին, մյուս ուժերն ընդամենը խնդիրներ ներկայացրին»։ Ընտրակաշառքներն այլևս չեն աշխատելու, հավատացած է Արմեն Բադալյանը. «Վարչապետը ոչնչացրել է այդ մեխանիզմը, հիմա պետք է գաղափար ներկայացրել»։ Արդյունքները ցույց տվեցին, որ մոտ 300 հազար երևանցի աջակցում է Նիկոլ Փաշինյանին, ասում է փորձագետը։