News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երկուշաբթի՝ ապրիլի 30-ին, Մոսկվայում՝  ակադեմիկոս Սախարովի պռոսպեկտի վրա, տեղի է  Telegram-ի արգելափակման դեմ իշխանությունների հետ համաձայնեցաված հանրահավաք: Միջոցառմանը մասնակցել է 7-8 հազար մարդ է մասնակեցել, փոխանցում է DW- ն: Մայրաքաղաքային ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնել է մոտ 7.5 հազար մասնակցի մասին: Ըստ «Բելիյ սչոտչիկ» ոչ առեւտրային միության կամավորների տվյալների՝ հանրահավաքին մասնակցել է 12.3 հազար մարդ:

Հանրահավաքի կազմակերպիչն էր Ռուսաստանի Լիբերտարիական կուսակցությունը: Հանրահավաքին մասնակցելու կոչ էր արել նաեւ Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը, ով միջոցառումը «մոսկվացիների համար ընդհանուր դիրքորոշում արտահայտելու պատմական հնարավորություն» էր անվանել :

Հավաքվածներն իրենց հետ պաստառներ էին բերել հետեւյալ գրություններով. «Այնքան վատ է, որ նույնիսկ ինտրովերտներն են այստեղ», ««Ռոսկոմնաдձոր»-ի դեգրադացիան 146 տոկոս է կազմում.Պավել Դուրով», «Մի կողմ թագավորին»:
  Բեմից հավաքվածներին դիմեց ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին:

Նա կոչ է արել մայիսի 5-ին՝ մայիսի 7-ին նախատեսված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության նախօրեին, միանալ Տվերսկայա փողոցի վրա եւ Մանեժնայա հրապարակում անցկացվելիք հանրահավաքին եւ երթին:

Միջոցառումըհամաձայնեցված չէ, եւ Մոսկվայի դատախազությունն արդեն զգուշացրել է մասնակիցներին  հնարավոր բացասական հետեւանքների մասին: Կազմակերպիչներ Լյուբով Սոբոլը եւ Ալեքսեյ Նավալնին եւս նախազգուշացվել են հնարավոր կալանքի մասին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ