Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Հայաստանի անկասելի գործողությունը. ինչով է մտահոգ Բաքուն

Ադրբեջանը մտահոգվում է, որովհետև գիտե, որ իրականացվելու են համապատասխան գործողություններ, խորհրդարանում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նա անդրադարձել է Տավուշի սահմանի իրավիճակին, որտեղ ՊՆ հաղորդագրության համաձայն Ադրբեջանը առաջացրել է լարվածության աճ: Ադրբեջանական սադրանքի զոհ է դարձել հայաստանցի պայմանագրային զինծառայող: Ըստ ՊՆ հաղորդագրության, Ադրբեջանը իրականացնում է ամրաշինական աշխատանք և մեծացնում լարվածությունը, ինչին արձագանքել է հայկական կողմը: Դավիթ Տոնոյանը նշել էր, որ ադրբեջանցիները ամրաշինական աշխատանքով փորձում են նվազեցնել հայկական կողմի դիրքային առավելությունը: Ինչ գործողություն է պատրաստում հայկական կողմը, որը մտահոգել է Բաքվին:

Բնական է, որ պաշտպանության նախարարը չի բացելու գործողության հետ առնչվող որևէ տեղեկություն և փակագիծ: Սակայն, Դավիթ Տոնոյանի բաց հայտարարությունը, թե հասկանալի է Ադրբեջանի մտահոգությունը, որովհետև գիտեն համապատասխան գործողություն իրականացնելու մասին, ենթադրում է պատրաստվող կամ գուցե արդեն պատրաստված գործողության անկասելիության մասին: Միևնույն ժամանակ, պաշտպանության նախարարի այդպիսի բաց հայտարարությունը հուշում է հակառակորդի համար այդ գործողության հնարավոր «կանխատեսելիության» բարդությունը: Այսինքն, հայկական կողմը պատրաստում է գործողություն, որն իր բնույթով և ձևաչափով կարող է լինել ասիմետրիկ, չսպասված, ամենևին ոչ այն տրամաբանության շրջանակում, որը կարող է ենթադրել Ադրբեջանը իր սահմանային սադրանքի հետևանքով ստեղծված լարվածության համատեքստում:

Տվյալ պարագայում, հայկական կողմի գործողության «ազդարարումը» թերևս չի առնչվում այն հանգամանքին, որ հակառակորդը պատասխան կտա հայկական կողմի զոհի համար: Այդ առումով Հայաստանի զինուժը գործել ու թերևս գործում է առանց ավելորդ աղմուկի և հայտարարությունների: Տվյալ պարագայում, ՊՆ նախարարի խոսքն առնչվում է թերևս լայն ռազմա-քաղաքական համատեքստում ենթադրվող համապատասխան գործողության մասին, որ կլինի Հայաստանի պատասխանն Ադրբեջանին, կամ գուցե ամենևին ոչ Ադրբեջանին, քանի որ տավուշյան մարտերից հետո մեղմ ասած խիստ կասկածելի է այդպիսի սուբյեկտի գոյությունը: Խոսքն այն մասին է, որ Բաքվին փոխարինել է Անկարան, իր ամբողջ վարքագծով վկայելով, որ Ադրբեջանն ընդամենը թուրքական քաղաքականության մի հենակետ է: Իհարկե տվյալ պարագայում խոսք չի գնում այն մասին, որ հայկական զինուժը Ադրբեջանի փոխարեն համապատասխան գործողություն իրականացնելու է Թուրքիայի նկատմամբ: Կամ, ավելի շուտ, որ համապատասխան գործողությունը լինելու է ռազմական: Հայաստանի պաշտպանության նախարարությունն այլևս լոկ պաշտպանական գերատեսչություն չէ, որտեղ դրվում և լուծվում են լոկ ռազմական խնդիրներ: Հայաստանն անցել է աշխույժ ռազմական դիվանագիտության փուլ, այդպիսով պետական դիվանագիտությունը կամ քաղաքականությունը դարձնելով երկշերտ: Մի բան, ինչը հույժ կարևոր է անվտանգային տաք խնդիրներ և միջավայր ունեցող պետությունների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում