Ձեր ցավերը իմ սրտում են, ձեր կարիքները իմ մտքում են, ձեր երազանքները իմ հոգում են. Փաշինյանն՝ աղետի գոտում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գյումրիում կայացած կառավարության արտագնա նիստից հետո կառավարության անդամների եւ այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ շարժվեց դեպի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող`Գյումրու Ամենափրկիչ եկեղեցու տարածք։

Ժամը 11:41-ին`1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի նույն ժամին հնչեցին եկեղեցու զանգերը: Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կողմից մատուցվեց հոգեհանգստի կարգ, որից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով:

«Երկրաշարժի զոհերի մասշտաբն ուղղակի հարված էր մեր ժողովրդի ներուժին, աղետն ուղղակի հարված էր մեր երկրի տնտեսությանը. եւ՛ հոգեբանական, եւ՛ բարոյական հսկայական հարված էր մեր ժողովրդի համար: Բայց, այնուամենայնիվ, այս աղետը նաեւ ազգային միասնության մի յուրօրինակ անկյունաքար դարձավ եւ աշխարհի հարյուր հազարավոր հայեր, միլիոնավոր հայեր իրենց ուշադրությունը սեւեռեցին պատմական հայրենիքի վրա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը եւ դրա ամենավառ օրինակը համարեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հայտնի նախաձեռնությունը, ով անմիջապես արձագանքեց եւ երկրաշարժից հետո այցելեց աղետի գոտի:

Վարչապետը նշեց, որ այս երկրաշարժը նաեւ մի յուրօրինակ հումանիտար համաշխարհային համախմբման պատճառ դարձավ եւ խորհրդային միության, աշխարհի բարեկամ ժողովուրդներ իրենց օգնության ձեռքը մեկնեցին հայ ժողովրդին` համամարդկային համախմբման մի բացառիկ օրինակ ցույց տալու:

Նա նկատեց, որ, այնուամենայնիվ, երկրաշարժից 30 տարի անց աղետի գոտի հասկացությունը վերացված չէ եւ բացի այն, որ աղետի գոտի ասելով՝ հասկանում են բնակարանային կարիքները, դպրոցների շինարարությունը, պետք է արձանագրենք, որ երկրաշարժի արդյունքում ավերվեց Հայաստանի արդյունաբերության համար առանցքային նշանակություն ունեցող մի հսկայական տնտեսական սեգմենտ:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երբ ասում են աղետի գոտու վերականգնում, պետք է հասկանանք նաեւ վերականգնումը այն ողջ տնտեսական պոտենցիալի, որը եղել է աղետու գոտու ամբողջ տարածքում: «Բայց աղետի պատճառած ամենամեծ վնասը մարդկանց հոգիներում տեղի ունեցած ավերածություններն են, երկրաշարժից շատ չանցած սկսեցին աղետու գոտու վերականգնման աշխատանքները, բայց միշտ չէ, որ շենքերին զուգընթաց վերականգնում էին մարդկանց հույսը, վստահությունը եւ լավատեսությունը եւ երբ ասում ենք՝ աղետի գոտի, առաջին հերթին հենց սա պետք է նկատի ունենանք, թե ինչքանով է վերականգնված մարդկանց վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, լավատեսությունը` վաղվա օրվա նկատմամբ, հույսը, որ զոհվածների կիսատ թողած գործերը եւ երազանքները կդառնան իրականություն»,- ասաց նա եւ նշեց, որ հենց աղետի գոտու վերականգնման այսպիսի հայեցակարգ է անհրաժեշտ:

Նիկոլ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն առաջին հերթին պետք է ծառայեն հենց այս նպատակին: Ըստ նրա`թեւակոխել ենք մի փուլ, որտեղ ամեն օր, ամեն ժամ, ամեն շաբաթ պետք է լրջորեն վերականգնենք մարդկանց հավատը եւ վստահությունը իրենց, երեխաների ապագայի նկատմամբ: Նա նշեց, որ սա է կառավարության ամենակարեւոր առաքելությունը:

«Երկրաշարժից հետո մի մեծ աղետի գոտու Հայաստանը վերածվեց եւ մեր մեծագույն խնդիրն է այդ քաղաքացիական աղետը հաղթահարելը, եւ ես համոզված եմ, որ մենք ազգովի այսօր վստահ ենք քայլում այդ ճանապարհով: Հիմա այստեղ այս սրբազան օրը, այս վայրից դիմելով ՀՀ բոլոր քաղաքացիներին եւ առավելեւս 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժից տուժած հայրենակիցներին, ուզում եմ ասել՝ սիրելի հայրենակիցներ, ձեր ցավերը իմ սրտում եմ, ձեր կարիքները իմ մտքում են, ձեր երազանքները իմ հոգում են եւ վստահություն են ներշնչում ասելու, որ ամեն ինչ իսկապես շատ լավ է լինելու:

Եվ ուրեմն՝ կեցցե Գյումրիի, Վանաձորի, Սպիտակի հերոսական ժողովուրդը եւ ընդհանրապես հայ ժողովուրդը, որ մահվան դեմ հազարամյա պայքարով հաղթող է դուրս եկել կյանքի, ապրելու, արարելու իր առաքելության մեջ»,- ասաց նա եւ մեկ րոպե լռությամբ կրկին հարգեցին երկրաշարժի զոհերի հիշատակը:

Տպել
4502 դիտում

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը