News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այս պահի դրությամբ Իսրայելը Իրանի կողմից իր պարտականությունների խախտման մասին փաստարկներ չունի: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին` մեկնաբանելով Իրանի միջուկային ծրագրի շարունակման մասին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունը:

«Բացի այդ, գործարքը ձեռնարկվել էր հենց այն պատճառով, որ կողմերի միջեւ վստահություն չկար, հակառակ դեպքում մենք չէինք պահանջի, որ միջուկային գործարքը կնքվի», - ընդգծել է նա:

Նա նշել է, որ հայտարարության մանրամասները դեռեւս պետք է գնահատել, եւ առաջին հերթին անհրաժեշտ է ԱԷՄԳ-ի գնահատականը ստանալ, քանի որ դա «միակ անաչառ միջազգային կազմակերպությունն է», որը պատասխանատու է Իրանի միջուկային պարտավորությունների մոնիթորինգի համար, հաղորդում է Vesti- ն:

Ավելի վաղ Նեթանյահուն նշել էր, որ Իսրայելի տնօրինության տակ է հայտնվել հսկայական արխիվ՝ մոտ 100 հազար թղթաղին եւ թվային  փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Իրանի ատոմային ծրագրում «Ամադ» անվանումով գաղտնի ռազմական նախագիծ է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ