Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դուդուկի, «Դլե յաման»-ի և Կոմիաստի հնչյունների ներքո Ստամբուլում վերջին հրաժեշտն են տվել Արա Գյուլերին

Դուդուկի, «Դլե յաման»-ի և Կոմիաստի հնչյունների ներքո Ստամբուլում վերջին 
հրաժեշտն են տվել Արա Գյուլերին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Ստամբուլում վերջին հրաժեշտն են տվել պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերին, ով կյանքից հեռացել է հոկտեմբերի 17-ին՝ 90 տարեկանում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ակօս» պարբերականը, Գյուլերի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլի կենտրոնական Բեյօղլու թաղամասի Երեք խորան հայկական եկեղեցում:
Գյուլերի դին եկեղեցուց դուրս են բերել հայկական դուդուկի, «Դլե յաման»-ի և Կոմիաստի հնչյունների ներքո՝ ծածկված թուրքական դրոշով: Պոլսահայ լուսանկարիչը հուղարկավորվել է Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի հայկական գերեզմանատանը:
Գյուլերի հուղարկավորությանը ներկա են գտնվել հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչներ, բարձրաստիճան թուրք պաշտոնյաներ, մտավորականներ, երկրպագուներ ու լրատվամիջոցների հարյուրավոր ներկայացուցիչներ:

«Ստամբուլի աչք» անունով հայտնի հայազգի լեգենդար լուսանկարչի  մահվան պատճառն էր սրտի անբավարարությունը:
Պոլսահայ լուսանկարչի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշել, որ տասնամյակներ շարունակ Գյուլերի  խորաթափանց աչքը տեսել և արձանագրել է պատկերներ, որոնք նոր մակարդակի բարձրացրին համաշխարհային լուսանկարչական արվեստը։

Իր հերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական հեռագրում նշել է, որ նա կշարունակի ապրել իր թողած ստեղծագործություններով և հավելել, որ Գյուլերն «իր օբյեկտիվով պատմությունն է գրել»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]