Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կանադայի վարչապետը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Կանադայի վարչապետը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք 
մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ,13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»֊ը, Կանադայի վարչապետին ուղեկցում էին Երևանի  քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը Կանադայի վարչապետին ներկայացրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ստեղծման պատմությունը։

Ջասթին Թրյուդոն նաև շրջայց կատարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում,  գրառում կատարեց թանգարանի  հուշամատյանում:

Այնուհետև Կանադայի վարչապետը Ծիծեռնակաբերդի ծառուղում խորհրդանշական եղևնի տնկեց:

Կանադայի Սենատը 2002թ. հունիսի 13-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշում է ընդունել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am