Հունաստանի նախագահն ընդունել է խորհրդարանը ցրելու մասին երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի առաջարկը: Այդ կապակցությամբ հուլիսի 7-ին Հունաստանում համազգային ընտրություններ կանցկացվեն, հաղորդում է AP-ը:
Վարչապետը հայտարարել է, որ վաղաժամ ընտրությունների անցկացումը պայմանավորված է քարոզարշավից խուսափելու հնարավորությամբ, ինչը կարող է սպառնալիքի տակ դնել երկրի տնտեսությունը:
Ցիպրասի որոշումը կապված է մայիսի 26-ին Եվրախորհրդարանում իր «Սիրիզա» կուսակցության պարտության հետ:
Հարցումները ցույց են տալիս, որ ընդդիմադիր, պահպանողական «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը կհաղթի համազգային ընտրություններում: