211652_close_icon
views-count2507 դիտում article-date 23:35 14-06-2019

Կա մարդկանց մի փոքր խումբ, որ որոշել է թիրախավորել ԱԱԾ-ին․ Արթուր Վանեցյան

Կա մարդկանց մի փոքր խումբ, որը որոշել է թիրախավորել ԱԱԾ-ին։ [url=https://www.shantnews.am/news/view/401058.html]«Շանթ»[/url] հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Նրանք, ովքեր թիրախավորում են ԱԱԾ-ին, ովքեր բացասական բաներ են խոսում ԱԱԾ-ի մասին, հաճախ ակհայտ կեղծ տեղեկություններ են տարածում ԱԱԾ-ի և իմ մասին, այդ մարդիկ, որոնք զբաղվում են նմանօրինակ գործունեությամբ, ուղղակի պետք է նաեւ հաշվի առնեն եւ նկատի ունենան, որ եթե իրենք գաղտնի ինչ-որ մեկի հետ հանդիպում են և ինչ-ինչ նպատակներով թիրախավում են ԱԱԾ-ին, ԱԱԾ-ն, ելնելով իր առանձնահատկություններից, դրա մասին իմանում է, ուղղակի մենք չի բարձրաձայնում, թե որտեղից են ուղղորդվում այդ քննադատությունները»,- ասել է նա: Հարցին, թե 2 մլն մարդն ում հետ հանդիպում է՝ գիտե՞ք նրանց, Վանեցյանը պատասխանել է․ «Այդ 2 մլն մարդը շատ լավ է վերաբերվում ու դրական է գնահատում ԱԱԾ-ի աշխատանքը, բայց կա փոքր մարդկանց խումբ, շատ փոքր մարդկանց խումբ, որն այսօր որոշել է թիրախավորել ԱԱԾ-ին, որովհետեւ ինչ-ինչ պատճառներով իրենց ձեռնտու չէ, որպեսզի ԱԱԾ-ն երկրում ունենա նման հեղինակություն, նման վստահության արժանանա հասարակության կողմից, եւ ժողովուրդը հավատա ԱԱԾ-ին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր