211652_close_icon
views-count105114 դիտում article-date 21:14 24-06-2021

Նոր մանրամասներ Արարատի մարզում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող սպանությունից. կատարվել են անհետաձգելի օպերատիվ-քննչական գործողություններ. հայտնաբերվել է հրազեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Ամբակում Գրիգորյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Ստեփանյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է  հունիսի 13-ին Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած  մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգության ու սպանության  փաստով  նոր մանրամասներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  պարզվել է՝ այդ օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում  Արմեն Հովհաննիսյանը քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց  հետ գնացել են Գոռավան գյուղի գերեզմանատուն, որտեղ  2 կամ ավելի անձանց ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով իրենց մոտ գտնվող հրազեններով՝ ինքնաձիգով, գնդացրով և ատրճանակով կրակոցներ են արձակել Գոռավան գյուղի բնակիչներ, եղբայրներ  Գոռ և Գևորգ Պետրոսյանների, Արարատ քաղաքի բնակիչ Ռուբեն Ավետիսյանի, Վեդի քաղաքի բնակիչ Կարեն Սաֆարյանի և նրաց հետ գտնված դեռևս քննությամբ չպարզված այլ անձանց ուղղությամբ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ արձակված կրակոցները չեն դիպել ոչ ոքի:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Ռ. Ավետիսյանի կողմից որսորդական հրացանով արձակած պատասխան կրակոցների հետևանքով Ա. Հովհաննիսյանը մահացել է, ինչից հետո  փոխհրաձգության մասնակիցները դիմել են փախուստի:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ երեկ քննիչը դիմել էր  Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան և հարուցված քրեական գործի շրջանակում  միջնորդություն  է  խնդրել դատարանից, որպեսզի խուզարկություն կատարվի կասկածյալներից Արարատի մարզի բնակիչ, 43-ամյա Կարեն Պ.-ի բնակարանում:

Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը  և երբ քննիչներն ու ոստիկանները ժամանել են նրա բնակարան, նա ներկայացրել է «Բայկալ» տիպի  1 փողանի ողորկափող որսորդական հրացան, որը լիցքավորված է եղել 4 փամփուշտով:

Ոստիկաններն ու քննիչները պարզում  են զենքի օրինականության աղբյուրը և եթե օրինական է,  ապա ում անունով  է այն հաշվառված:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը,  հունիսի 13-ին Արարատի մարզի Գոռավան գյուղի վարչական շրջանում գտնվող գերեզմաններում մարտաֆիլմ հիշեցնող կրակոցների ու «ռազբորկայի» վերաբերյալ նոր մանրամասներ էին պարզել ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության օպերատիվ քննչական խմբերը։

Պարզվել էր, որ նույն օրը, ժամը 18։ 55-ի սահմաններում Գոռավան գյուղի գերեզմանատան մոտ «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց վիճաբանություն էր տեղի ունեցել՝ մի կողմից Գոռավան գյուղի բնակիչներ՝ 29-ամյա Գոռ Պետրոսյանի, 30-ամյա Գևորգ Պետրոսյանի (Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս հարազատ եղբայրներ են), Վեդի քաղաքի բնակիչ՝ 30-ամյա  Կարեն Սաֆարյանի, ոմն Ռուբոյի, ում տվյալները ոստիկաններն ու քննիչները պարզում էին, իսկ մյուս կողմից՝ Արարատ քաղաքի բնակիչ, 34-ամյա Արմեն Հովհաննիսյանի, Արարատ քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Սերժիկ Ոսկանյանի, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ՝ 29-ամյա Մեսրոպ Այվազյանի, Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Հովհաննես Բադալյանի միջև։

Վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, որի ժամանակ էլ փոխադարձ կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով Ա. Հովհաննիսյանը հրազենային մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Վեդու բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել էր։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Գևորգ և Գոռ Պետրոսյաններին, Կ. Սաֆարյանին, Ս. Ոսկանյանին, Մ. Այվազյանին, Հ. Բադդալյանին, ոմն Ռուբոյի անձը պարզելու, նրանց և հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու, ինչպես նաև դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  հունիսի 14-ին, գիշերը ժամը 00։20-ի սահմաններում «ձախ ձեռքի զույգ ստորին վերջույթների, կրծքավանդակի, գլխի հրազենային վնասվածքներ» ախտորոշմամբ Վեդու բժշկական կենտրոն  էր տեղափոխվել Ս. Ոսկանյանը։ 

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչության պետ Ա. Գրիգորյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, քննիչ Ստեփանյանի որոշմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում էր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ միջադեպի մասնակից կասկածյալներից Գ. և Գ. Պետրոսյանները 2009 թվականին սպանված «օրենքով գող» Մարզպետունի Պետրոսյանի՝ Մարսոյի ազգականներն են։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր