211652_close_icon
views-count32011 դիտում article-date 15:14 10-08-2018

Ավտովթար Արագածոտնի մարզում. 35–ամյա վարորդը 07-ով բախվել է քարերին ու կողաշրջվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի բնակիչ, 35-ամյա Գրիգոր Պողոսյանը Թալին-Արմավիր ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2107 մակնիշի 34 FV 852 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապահի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Պողոսյանն ու նրա ուղևոր, համագյուղացի, 25-ամյա Արմինե Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակ ի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Գոռ Խարատյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր