Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Գահերի խաղի» նոր սերիան սխալմամբ հայտնվել Է Ցանցում. Insider

«Գահերի խաղի» նոր սերիան սխալմամբ հայտնվել Է Ցանցում. Insider
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի երկրորդ Էպիզոդը պաշտոնական ռելիզից առաջ Amazon Prime տեսածառայության սխալի պատճառով հայտնվել Է Ցանցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Insider պորտալը: Գերմանիայից օգտատերերը, որոնք վճարել են տեսածառայությունում «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի դիտման համար, կարողացել են սերիալի երկրորդ Էպիզոդը դիտել առաջինի ավարտից անմիջապես հետո: Դրա հետ մեկտեղ նոր սերիան ցածր որակով հայտնվել Է ցանցահենային կոնտենտով ռեսուրսներում եւ Telegram-ալիքներում: Նշվում Է, որ համապատասխան տեղեկատվությունն ստանալուց հետո Amazon Prime-ը վերացրել Է սխալը՝ թույլ չտալով սերիալի Էպիզոդի հետագա դիտումը: «Գահերի խաղը» հեռուստասերիալը նկարահանվել Է Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» ֆենթեզի-շարքի հիման վրա: Վիպաշարի եւ սերիալի գործողությունը տեղի Է ունենում երկու մտացածին մայրցամաքներում, որտեղ մի շարք արիստոկրատական տոհմեր մրցակցում են Վեսթերոսի յոթ թագավորությունների նկատմամբ գերիշխանության համար այն դեպքում, երբ ողջ մարդկությանը ոչնչացում Է սպառնում անդրշիրիմյան ուժերի արշավանքի պատճառով: Սերիալի ստեղծողները, որն առավել մեծ ժողովրդականություն վայելողներից մեկն Է դարձել պատմության մեջ, «Էմմի» 38 հեղինակավոր մրցանակ Է ստացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]