Երևանը 47.6 մլն դրամանոց գույք նվեր կստանա

Երևանը 47.6 մլն դրամանոց գույք  նվեր կստանա

PanARMENIAN.Net - «Երևան 2800» մշակութային հիմնադրամը Երևան քաղաքի 2800-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման համար ձեռքբերված ավելի քան 47.46 մլն դրամ արժողությամբ գույքը կնվիրաբերի Երևանի քաղաքապետարանին: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է Ավագանու նոյեմբերի 27-ի նիստի օրակարգում:

«Երևան 2800» մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Երևանի քաղաքապետին հասցեագրված 2018 թվականի նոյեմբերի 2-ի հ.12 գրությամբ ներկայացրել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 2-ի նիստի N9 արձանագրությունը և խնդրել է նշված գույքը Երևան համայնքին նվիրելու ուղղությամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ», - նշվում է նախագծի մեջ:

Մեկ այլ որոշման նախագծով «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամը քաղաքապետարանին կնվիրի եղևնու 2800 տնկի:

2018 թվականի հոկտեմբերի 21-ին տեղի են ունեցել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված համաքաղաքային տոնակատարությունների միջոցառումները:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---