ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում հարգել մարդու իրավունքները, Ադրբեջանն արձագանքում է, որ դա իրենց չի հուզում
ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Մայա Կոչիյանչիչը EUobserver-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանում վերջին օրերին ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների ձերբակալություններին, կոչ է արել Բաքվին հարգել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ու խտրականության դեմ պայքարի միջազգային պարտավորությունները։
Կոչիյանչիչը նշել է, որ ԵՄ-ը մամուլից և քաղաքացիական հասարակությունից տեղեկացել է Ադրբեջանում իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիման վրա զանգվածային ձերբակալություններ են տեղի ունենում։
«Մենք Ադրբեջանի իշխանությունների հետ կապի մեջ ենք և ակնկալում ենք, որպեսզի բոլոր ենթադրյալ խախտումների դեպքերը հետաքննվեն»,-հավելել է վերջինս։
EUobserver-ը նշում է, որ ԵՄ խոսնակը նման հայտարարությամբ է հանդես գալիս այն բանից հետ, երբ Բրյուսելում գործող «Ilga-Europe» հասարակական կազմակերպությունը տեղեկացրել է, որ Ադրբեջանի ոստիկանությունը թիրախավորել է ԼԳԲՏ առնվազն 50 ներկայացուցիչների։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը հաստատել է, որ ԼԳԲՏ մի շարք ներկայացուցիչներ ձերբակալվել են, սակայն նա այս ձերբակալությունները ներկայացրել է թմրադեղերի, մարդկանց թրաֆիքինգի, մարմնավաճառության դեմ ուղղված հերթական արշավի համատեքստում։
Ավելին, Հաջիևը հայտարարել է, որ որևէ պետությունից, այդ թվում ԵՄ-ից որևէ արձագանք այս առնչությամբ չեն լսել, իսկ եթե անգամ ԵՄ-ը դժգոհություն հայտնի, Ադրբեջանին դա չի հուզում
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում