Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Համաձայն չեմ, թե Թուրքիան պատրաստ է «կարմիր գծեր» հատել. Նրա ամենասուր արձագանքների թիվ մեկ հասցեատեր եմ համարում Ռուսաստանին և ոչ թե ՀՀ-ին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը։

– Պարոն Գաբրիելյան, մենք այսօր Թուրքիայից պաշտպանվելու համար ունենք ռուս-հայկական զորամիավորում, որի կազմի մեջ են մի քանի հազար ռուս զինվորներ՝ մոտ 4,5 հազար Գյումրիում տեղակայված զորամասում, և 0 զինվոր հայկական կողմից: Մենք Թուրքիայի սահմանի վրա Հայաստանը պաշտպանող որևէ ուժ չունենք և փաստորեն ողջ հույսը դրել ենք Ռուսաստանի վրա: Արդյոք դա իր մեջ վտանգներ չի՞ պարունակում։

– Նախևառաջ ես կողմնակից եմ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների զարգացմանը (անկախ նրանից, թե տվյալ պահին ով է Ռուսաստանի և նաև Հայաստանի ղեկին), Հայաստան-Ռուսաստան հնարավորինս հավասար հարաբերություններին, Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ իսկապես դաշնակցային վերաբերմունքին։ Իհարկե, ցանկալի կլիներ, եթե ՀՀ բոլոր պետական սահմանները հսկեր հենց հայ սահմանապահը, այստեղ խնդիրը Ռուսաստանը չէ, ես նույնը կասեի, եթե, ասենք, Հայաստան-Թուրքիա սահմանին կանգնած լիներ ամերիկացի կամ չինացի սահմանապահը։ Խնդիրը գլխավորապես կապված է երկրի ինքնիշխանության, հեղինակության հետ։

Մյուս կողմից՝ մենք չենք կարող հաշվի չառնել, թե ինչ տարածաշրջանում ենք գտնվում, ինչպիսի հարևաններ ունենք այս պահին։ Եվ այնուամենայնիվ, ես կցանկանայի, որ ժամանակի ընթացքում, երբ իրավիճակը փոխվի դեպի լավը (ասենք, եթե Թուրքիայի հետագա ղեկավարներն իսկապես որդեգրեն ժողովրդավարական կուրս, և Թուրքիան դառնա ԵՄ անդամ), ապա մենք աստիճանաբար, անցնցում մեր ձեռքը վերցնենք մեր սահմանների պահպանումը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Թուրքիայի հետ մեր սահմանը հսկելու ռիսկերին, ապա ռիսկեր իհարկե կան՝ այն առումով, որ ռուս սահմանապահի գործողության պատասխանատվությունն ընկնում է ոչ թե ՌԴ-ի, այլ ՀՀ-ի ուսերին։ Ներկայացնեմ 1 օրինակ. 7 տարի առաջ այս օրերին՝ 2013թ. հուլիսի վերջին, Հայաստան-Թուրքիա սահմանին սպանվել էր սահմանախախտ մի թուրք հովիվ, ով թուրքական կողմի բնորոշմամբ՝ «փորձել էր անզեն սահմանը հատել ոչխարին հետ բերելու համար»: Ի դեպ, երբ այս կապակցությամբ հայկական լրատվամիջոցները դիմել էին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, վերջինիս լրատվական ծառայությունը հաղորդել էր, որ անհրաժեշտ մեկնաբանությունների համար անհրաժեշտ է դիմել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայություն: Արդյունքը եղավ այն, որ Թուրքիան բողոքի նոտա հղեց ՀՀ-ին և ոչ թե ՌԴ-ին՝ ՀՀ-ին մեղադրելով «անհամաչափ ուժ կիրառելու համար» և պարզաբանում պահանջելով միջադեպի համար (երկկողմ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով բողոքի նոտան փոխանցվել էր Վրաստանում Թուրքիայի դեսպանության միջոցով): Թուրքական կողմը ՀՀ-ին նաև կոչ արեց «խելամտություն ցուցաբերել իր հետ հարաբերություններում»։

– Տավուշի դեպքերը ցույց տվեցին, որ Թուրքիան պատրաստ է կարմիր գծեր հատել։ Կա՞ անհրաժեշտություն ձևավորելու ինքնուրույն ներուժ Թուրքիայից պաշտպանվելու համար, որպեսզի այլ պետությունների քմահաճույքներից կախված չլինենք։

– Ես համակարծիք չեմ, թե Թուրքիան պատրաստ է «կարմիր գծեր» հատել։ Ճիշտ է, թեև Թուրքիան այդ դեպքերին արձագանքեց վերջին տարիների համար աննախադեպ կոշտ ձևով, սակայն դա ունի մի քանի պատճառ, և ինձ համար ոչ մի կերպ չի կարող ծառայել որպես ցուցիչ, թե նա կարող է հատել «կարմիր գիծ» (ինձ համար «կարմիր գիծ» հատելը Թուրքիայի կողմից Հայաստանի վրա ուղիղ ռազմական հարձակում սկսելն է)։ Թուրքիայի սուր արձագանքը մեծապես կապված էր այն բանի հետ, որ ի տարբերություն Ապրիլյանի թեժացման՝ Ադրբեջանն այս անգամ ունեցավ դիրքային, տարածքային կորուստներ, և հասկանալի է, որ այս պատճառով Թուրքիան պետք է կոշտացներ տոնը։

Բացի այդ, վերջին տարիներին շեշտակի աճել է Ադրբեջանի կարևորությունը Թուրքիայի համար՝ ընդ որում, ամենատարբեր պատճառներով (գազային, վիզային, առևտրային, երկաթուղային և այլն)։ Թուրքիան ամենաէժան գնով գազը գնում է հենց Ադրբեջանից, նախորդ տարի գրեթե 30 տոկոսով մեծացրել է ադրբեջանական գազի ներկրումը, ինչի շնորհիվ Ադրբեջանը նախորդ տարի դարձել է Թուրքիայի երկրորդ խոշոր գազամատակարարը՝ առաջ անցնելով Իրանից, իսկ այս տարի՝ արդեն խոշորագույն գազամատակարարը՝ առաջ անցնելով Ռուսաստանից։ Սա նշանակում է, որ որքան Թուրքիայի համար աճում է Ադրբեջանի կարևորությունը, այնքան Թուրքիան զգայուն է դառնում Ադրբեջանի հետ կապված հարցերում։ Եվ խոսքն այստեղ բնականաբար «մեկ ազգ, երկու պետություն» անվանումը ստացած բլեֆի մասին չէ, խոսքն Ադրբեջանում Թուրքիայի ունեցած տնտեսական խոշոր շահերի մասին է։

Հենց այդ պատճառով էլ Թուրքիայի ամենասուր արձագանքների թիվ մեկ հասցեատեր եմ համարում Ռուսաստանին և ոչ թե ՀՀ-ին։ Թուրքիայում մտավախություն ունեն, որ Ռուսաստանը կփորձի պատժել Ադրբեջանին և այդպիսով նաև վնասել հենց իրեն, քանի որ ադրբեջանական գազի մատակարարումները գրեթե չեզոքացրել են Թուրքիայի վրա Ռուսաստանի երբեմնի գազային խոշոր լծակը. Ռուսաստանը, որը տարիներ շարունակ ապահովում էր Թուրքիայի գազային կարիքների 55-60 տոկոսը, այժմ նրա ցուցանիշը նվազել է անգամ 10 տոկոսից։ Բացի այդ, հոկտեմբերից մեկնարկելու են Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազի մատակարարումները Եվրոպային, և դա որոշակի հարված կլինի Ռուսաստանի գազային դիրքերին արդեն նաև Եվրոպայում։ Այլ կերպ ասած՝ իր բավական կոշտ հայտարարություններով Թուրքիան Ռուսաստանին հասկացնում է, որ պատրաստ է պայքարել Ադրբեջանում ունեցած իր տնտեսական շահերը պահպանելու համար։

Կա մեկ կարևոր գործոն ևս, թե ինչու են Թուրքիայի ներկայիս իշխանություններն արձագանքում այսքան սուր։ Այսպես կոչված՝ «Նոր Թուրքիայի» իշխանությունները նախկինում հեգնել, որոշակի պլանում նաև ծաղրել են «Հին Թուրքիայի» իշխանություններին՝ հայտարարելով, որ 1990-ականների Թուրքիան թույլ էր, ինչի համար էլ չկարողացավ կանխել «Ղարաբաղի օկուպացիան»։ Միևնույն ժամանակ նրանք հայտարարում են, թե իրենց «Նոր Թուրքիան» ամենաուժեղն է վերջին 300 տարվա կտրվածքով, և փաստորեն պետք է փորձեին ապացուցել իրենց այդ խոսքերը նաև գործով, ինչը մենք դեռ չենք տեսնում։ Այս գործոնը չպետք է թերագնահատել, քանի որ հարցն առնչվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի իմիջին։

Եվ վերջապես՝ նկատենք, որ Թուրքիան 2010թ. ռազմական փոխօգնության մասին պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ, որի 3-րդ հոդվածը նախատեսում է երկու երկրների միջև սերտ համագործակցություն պաշտպանական ու ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։ Սակայն առավել կարևոր է 2-րդ հոդվածը, որում նշված է հետևյալը. «Եթե կողմերից մեկը երրորդ երկրի կամ մի խումբ երկրների կողմից ենթարկվի զինված հարձակման ու ագրեսիայի, ապա կողմերը միմյանց օգնելու են բոլոր հնարավորությունների օգտագործմամբ»։

Այս համատեքստում հիշենք թուրքական կողմի սուր հայտարարությունները, որոնցում Հայաստանը մեղադրվում է «Ադրբեջանի հանդեպ ագրեսիա իրականացնելու» մեջ։ Ստացվում է, որ Թուրքիան չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները կամ կատարում է միայն 3-րդ հոդվածը, մինչդեռ Ադրբեջանի համար շատ ավելի ցանկալի 2-րդ հոդվածն այդպես էլ չիրագործվեց. եթե Թուրքիան իսկապես կատարեր 2-րդ հոդվածով իր պարտավորությունները, ապա դա կդառնար իմ մատնանշած «կարմիր գծի» հատում։

Իսկ ընդհանուր առմամբ ես բնականաբար կողմ եմ ՀՀ-ի տևական, անխափան, բազմակողմ զարգացմանը, ինչը երկիրը կդարձնի առավել պաշտպանված, կդարձնի նաև տարածաշրջանային լուրջ խաղացող (նաև ջրային գործոնի զարգացմամբ) և հնարավորինս զերծ կպահի օտար ուժերի քմահաճույքներից։

– Կարծում եք՝ հնարավո՞ր է, որ Հայաստանը ունենա ինքնուրույն լիարժեք պաշտպանություն ոչ միայն Ադրբեջանից, այլև Թուրքիայից պաշտպանվելու համար։ Ռուսաստանը այդ հարցում կլինի օժանդակող ուժ, բայց ոչ միակ և գլխավոր պաշտպանող ուժը:

– Ես ռազմական փորձագետ չեմ, բայց, ըստ իս, եթե մենք ունենանք բավական հզոր ռազմաօդային ուժեր, ապա դա լուրջ զսպիչ ուժ կդառնա ցանկացած հնարավոր ոտնձգության համար։ Ես այս համատեքստում առաջին հերթին խնդիրը տեսնում եմ օդում գերակշռություն ձեռք բերելու մեջ, և այդ հարցում իր ուրույն տեղն ունի նաև ՀՕՊ-ը, ՀՀՊ-ը, ՌԷՊ-ը և այլն, այսինքն՝ դա փոխկապակցված գործընթաց է։ Ամեն դեպքում ես առաջին հերթին կարևորում եմ ավիացիայի զարգացման դերը և իհարկե սեփական ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը։ Ժամանակին մենք քիչ տաղանդներ չենք տվել աշխարհին այս համատեքստում, բնականաբար հիմա նրանք նույնպես կան, և նրանց մտքի արգասիքը արդեն ծառայում և ծառայելու է ՀՀ-ի զարգացմանն ու բարօրությանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում