Friday, 29 03 2024
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին

Հայաստանի հատուկ ծառայությունները պետք է միջոցներ ձեռնարկեն Վիտալի Բալասանյանին մեկուսացնելու համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

– Այսօր Արցախում մամուլի ասուլիս է տվել Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը: Նա հայտարարել է, որ Արցախի խնդրի լուծման հարցով ներկայիս իշխանությունները, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը տեսլական չունեն և առաջ են տանում այն գիծը, որով նախկինում շարժվում էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը. ըստ Բալասանյանի՝ դա Արցախը Ադրբեջանի կազմում ինքնավար մարզի կարգավիճակում տեսնելն է:

Բացի դրանից, Բալասանյանը հայտարարել է նաև, որ Փաշինյանը Ալիևի հետ համաձայնության է եկել, պայմանավորվել են, որ հայտարարվի՝ իբրև թե Արցախը վերադառնալու է բանակցային սեղանի շուրջ, այնինչ Ալիևն ամեն ինչ կանի, որ դա տեղի չունենա: Պարո՛ն Բաբաջանյան, կխնդրեի Ձեր դիտարկումները ներկայացնել այս հայտարարությունների վերաբերյալ:

– Բարդ է Վիտալի Բալասանյանի «մտքի գոհարներին» վերջին շրջանում հետևել և արձագանքել, միայն պետք է առանձնացնենք այն Վիտալի Բալասանյանին, ով մարտի դաշտում իսկապես հերոսացել է և աչքի ընկել առանձնահատուկ խիզախությամբ, և ես որևէ պարագայում չէի ուզենա, որ գնահատականները, որոնք հնչեցնում ենք նրա վերջին հայտարարությունների վերաբերյալ, առնչվեին նրան կամ ստվերեին նրա կատարած աշխատանքն ու ծառայությունը հայրենիքի առաջ: Իսկ ինչ վերաբերում է վերջին շրջանի և առավելապես այսօրվա հայտարարություններին, պետք է ասեմ, որ շատ լավ գիտեմ Վիտալի Բալասանյանի մտքի թռիչը, կարողությունները, ի դեպ՝ գիտեմ, թե ովքեր են նրա դասատուները, որոնք սովորեցրել են այսօրվա ասուլիսի հիմնական կետերը:

– Ու՞մ մասին է խոսքը, պարոն Բաբաջանյան:

– Չեմ հայտնի անուններ, բայց հաստատապես այս մտքերի հեղինակը Վիտալի Բալասանյանը չէ, նա մտքի այդ թռիչքը չունի: Պետք է հորդորեմ, որ Վիտալի Բալասանյանն այդքան չարժեզրկի իր հանգամանքը, ի վերջո՝ կյանքում կան շատ իրողություններ, որոնք շատ ավելի կարևոր են, և դրանք չեն սկսվում և չեն վերջանում այսօր: Նրա ատամները հաշվված են, և ես հասկանում եմ, թե նա ուր է ցանկանում այս գործընթացները տանել: Հուրախություն ինձ՝ վերջին շրջանում մենք տեսնում ենք իշխանության կողմից նրա հայտարարություններն անարձագանք, անպատասխան թողնելու մարտավարությունը, որը, կարծում եմ, շատ ճիշտ է: Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած անձը, ով ի պաշտոնե պարտավոր էր նաև Արցախի անվտանգությանն ուղղված միջոցառումներ իրականացնել և ինչ-որ իմաստով երաշխավորել այդ անվտանգությունը, այսօր սպառնալիք է դառնում մեր հայրենիքի անվտանգության համար: Կարծում եմ, որ Հայաստանում պետք է միջոցներ ձեռնարկվեն նրան մեկուսացնելու ուղղությամբ, որովհետև նրա հայտարարությունները արդեն մեր սահմաններից դուրս են գալիս՝ «Ալիև… համաձայնություն…», և դրանք արդեն թշնամական ու դավաճանական են: Կարծում եմ՝ Հայաստանի ուժային կառույցները հատուկ ուժային գործողությամբ նրան մեկուսացնելու և առհասարակ նրա նման մտածող զինվորականներին մեկուսացնելու ուղղությամբ աշխատանքներ պետք է տանեն, և դրանով վերջակետ դրվի, որովհետև սա ուղղակի անթույլատրելի է:

– Պարո՛ն Բաբաջանյան, նշեցիք, որ Բալասանյանի հնչեցրած մտքերը թերևս իրեն չեն պատկանում, ուղղորդվածություն կա. այդ ուղղորդվածությունը կարո՞ղ է լինել նաև արտաքին՝ ոչ միայն մեկ անձի, այլ երրորդ երկրի դիրքորոշմամբ պայմանավորված:

– Գիտեք՝ սեպարատիստական հայտարարություններ են գալիս Արցախից, թե մի՛ խառնվեք, սրանք մեր գործերն են, մեր հարցերն են, և մենք հասկանում ենք, որ Արցախը չի կարող ինքնաբավ լինել, եթե Հայաստանը չպիտի խառնվի Արցախի ներքին գործերին, նշանակում է, որ նրանք այլ երկրի են հրավիրում խառնվել իրենց գործերին. այստեղ մենք հստակ տեսնում ենք հյուսիսային հետք, և սա չպետք է անպատասխան մնա: Ես հասկանում եմ, որ Ռուսաստանում կան որոշակի շերտեր, որոնք Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո փորձում են Արցախն օգտագործել իրենց ռևանշիստական նպատակներն իրականացնելու համար: Բայց Արցախում հասուն, ժողովրդավար հասարակություն կա, և այդ ժողովրդավար հասարակության արտահայտությանն ականատես եղանք վերջին ՏԻՄ ընտրություններում, այստեղ երկու կարծիք չի կարող լինել, որ արցախցիները նույնպես մերժելու են արտաքին որևէ հրավեր: Այս հայտարարությունները, Հայաստանի դեմ արվող այս արշավներն ուղղակի չեն կարող կենսագործվել, և դա մեր ժողովուրդն ամեն օր ապացուցում է:

– Երբ որ նման հայտարարություններ են հնչեցնում Վիտալի Բալասանյանի տրամաչափի գործիչներ (ինչպես նշեցիք, նա բավականին մեծ վաստակ ունի դեռ պատերազմական ժամանակվանից ի վեր), ըստ Ձեզ, նրանք պատկերացնո՞ւմ են, թե ինչ հետևանքներ կունենան այդ հայտարարությունները Հայաստանի և Արցախի անվտանգության համատեքստում:

– Ընդհանրապես այն միջոցները, որոնք նախկին իշխանություններն օգտագործում են գործող իշխանություններին տապալելու համար, ուղղակի աննկարագրելի են, մեր մտքով անգամ չէր կարող անցնել, որ կարող են այսպիսի դավադիր հայտարարություններ անել, Ալիևի մասին հիշել, Ն. Փաշինյանին համեմատել Հիտլերի հետ, ազգի կործանման մեջ մեղադրել և այլն: Ես խորը համոզում ունեմ, որ այս հայտարարությունները ևս մեկ անգամ վկայում են, թե ինչքան վտանգավոր են այն գործիչները, ովքեր Հայաստանը կառավարել են նախկինում մոտ 20 տարի անընդմեջ, և թե միջոցների մեջ խտրություն չդնելու նրանց այս գործելաոճը որքան կործանարար է եղել մեր ազգի համար: Դա եղել է և ապացուցվել է նրանց կառավարման տարիների ամբողջ ժամանակահատվածում:

Մենք խոսում ենք մի ժամանակահատվածի մասին, երբ Քոչարյանը Ալիևների՝ հոր, հետո նաև որդու հետ համաձայնություններ էր ձեռք բերում ընդհանուր պետության վերաբերյալ, իսկ հիմա Վիտալի Բալասանյանը խոսում է Արցախը մարզի կարգավիճակով Ադրբեջանի կազմում լինելու շուրջ ձեռք բերված համաձայնության մասին՝ այն դեպքում, երբ ինքը՝ Ռ. Քոչարյանը, Հեյդար Ալիևի հետ 1998-ին Ադրբեջանի հետ ընդհանուր դաշնային պետություն ստեղծելու շրջանակում էր տեսնում ղարաբաղյան հարցի կարգավորումը: Քիուեսթ, Մեղրիի տարբերակ և այլ ազգակործան տարբերակներ, որոնք մեր ժողովրդի հասունության և իմաստնության շնորհիվ մերժել ենք և չենք պատրաստվում վիտալիբալասանյանների ձեռամբ այդ մարդկանց վերակենդանացնել, թաղված տեղից նորից հնարավորություն տալ, որ նորից շանս ունենան մեր հայրենիքում որևէ առարկայական դերակատարություն ունենալ:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում