Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սանկտ Պետերբուրգի «Սուբբոտա» թատրոնի «Ոչնչից մեծ աղմուկ» ներկայացմամբ եզրափակվեց Շեքսպիրյան փառատոնը

Սանկտ Պետերբուրգի «Սուբբոտա» թատրոնի «Ոչնչից մեծ աղմուկ» ներկայացմամբ 
եզրափակվեց Շեքսպիրյան փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Ոչնչից մեծ աղմուկ» ներկայացմամբ ավարտվեց Երևանի Շեքսպիրյան 13-րդ միջազգային թատերական փառատոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բեմադրությունը ցուցադրվեց նոյեմբերի 5-ին Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում:

«Առաջին անգամ ենք այս ներկայացմամբ մասնակցում թատերական փառատոնի և շատ հուզվում ենք, թե ինչպիսին կլինի ընթացքը։ Այսօր մեկ փորձ ենք ունեցել ռուսական թատրոնի բեմում։ Ամեն բան տեղայնացրել ենք՝ հարմարավետ զգալու համար։ Կարծում եմ՝ոչինչ չի խանգարի մեզ»,-ասաց «Սուբբոտա» թատրոնի տնօրեն Անդրեյ Լոբանովը։

Նրա խոսքով՝ ներկայացումը Ռուսաստանում մեծ հաջողություն ունի և միշտ անցնում է լեփ-լեցուն դահլիճներում։ «Այն հատկապես դուր է գալիս երիտասարդ սերնդին, և դա պատահական չէ․ երիտասարդական թիմ է աշխատել ներկայացման ստեղծման վրա՝ բեմադրիչ Գալինա Ժդանովայի գլխավորությամբ։ Ավագ սերնդի ներկայացուցիչներն էլ, ովքեր սովոր են ավելի շատ դասական լուծումներ տեսնել բեմում, ոգևորությամբ են հետևում այն ամենին, ինչ կատարվում է ներկայացման ընթացքում։ Հույս ունեմ, որ հայ թատերասերներին էլ այն դուր կգա»,-նշեց տնօրենը:

Շեքսպիրյան 13-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի հյուրընկալել էր 5 երկրից ժամանած ավելի քան 90 մասնակցի և հյուրերի` հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների ԱՄՆ-ից, Մակեդոնիայից, Իտալիայից, Սանկտ Պետերբուրգից և այլ երկրներից:

Երևանյան 5 բեմահարթակում ցուցադրվեց 10 ներկայացում և 1 ներկայացում՝ Գյումրու Վ. Աճեմյանի ավան պետական դրամատիկական թատրոնում:

Թատերասերները հնարավորություն ունեցան դիտել դրամատիկական, երաժշտական, մուլտիմեդիոն ներկայացումներ:

Փառատոնի նշանավոր ներկայացումներից էին Բիտոլայի ազգային ակադեմիական թատրոնի՝ «Անտոնիո և Կլեոպատրա», «Օթելլո», ԱՄՆ-ի «Լիթ Մուն» թատերական ընկերության՝ «Հուլիոս Կեսար», «Ռիչարդ 3-րդ» և Սանկտ Պետերբուրգի «Սուբբոտա» թատրոնի՝ «Ոչնչից մեծ աղմուկ» ներկայացումները:

Երևանյան թատրոններից Երևանի Շեքսպիրյան 13-րդ միջազգային թատերական փառատոնի ծրագրում հանդես եկան  Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը, Երևանի պետական Կամերային թատրոնը և Ուսանողական թատրոնը:

Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ Երևանում անցկացվել 2005 թվականին: Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

2016 թվականից փառատոնի տնօրենը դերասան, բեմադրիչ Կարո Բալյանն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]