News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ Վարչական դատարանը դեկտեմբերի 22-ին հրապարակել է ցուցարար Վահրամ Պետրոսյանի գործով վճիռը, որով մերժել է ցուցարարի դեմ ոստիկանության հայցը, հաղորդում է ՀՔԱ Վանաձորի գրասնեյակը:

Հիշեցնենք՝ ՀՀ Ոստիկանությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել Վ. Պետրոսյանին ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ եւ 15-րդ կետերի պահանջներով: Իսկ Վ. Պետրոսյանն ու վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երեւանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը հակընդդեմ հայցով պահանջում են ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Ոստիկանության՝ հավաքը ցրելու, իրեն ձերբակալելու, ֆիզիկական ուժ գործադրելու գործողությունները:

Նախապես վճռի հրապարակման օր էր նշանակվել 2017 թ. հոկտեմբերի 27-ը, սակայն դատավորի զբաղվածության պատճառով այն հետաձգվել էր, իսկ հոկտեմբերի 30-ին դատարանը հայտարարել էր դատաքննությունը վերսկսելու մասին: Դեկտեմբերի 22-ի վճռով դատարանը մերժեց ՀՀ Ոստիկանության հայցը եւ մասնակի բավարարեց ցուցարարի ու նրա ներկայացուցչի հակընդդեմ հայցը: Մասնավորապես՝ դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Վ. Պետրոսյանին ձերբակալելու եւ նրա նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելու՝ ոստիկանների գործողությունները:

Տպել
Ամենաշատ