1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Առցանց հերթագրման համակարգում հնարավոր 13000 առաջին դասարանցիներից գրանցվել է 9321-ը

Առցանց հերթագրման համակարգում հնարավոր 13000 առաջին դասարանցիներից 
գրանցվել է  9321-ը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի մշակած առաջին դասարանցիների դպրոց ընդունվելու հայտագրման համակարգով հնարավոր 13000 առաջին դասարանցիներից գրանցվել է 9321-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին կառավարության մայիսի 16-ի նիստում հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը:

«Երեկ գործարկվել է առաջին դասարանցիների առցանց գրանցման համակարգը, որը փորձնական մեկնարկել է Երևան քաղաքում: Կանխատեսվում է 2019-2020 ուս. տարվա համար ունենալ շուրջ 13000 առաջին դասարանցիներ, իսկ տեղերը նախատեսված են 14000 հնարավոր առաջին դասարանցիների համար: Այսօր, ժամը 10:45-ի դրությամբ արդեն առցանց համակարգում հայտագրված է 9321 երեխա: Տեխնիկական խնդիր ունենք շուրջ 100 երեխաների հետ կապված, պայմանավորված նրանով, որ երեկ առավոտյան ժամը 9:10 ժամը 9:25 խնդիր է եղել ծանրաբեռնվածության մասով, և այդ տեխնիկական խնդիրը բերել է նրան, որ ամբողջ համակարգով հնարավոր չի եղել գրանցումն իրականացրել, սակայն դրանք արագ հարթվել են»,- ասաց Անափիոսյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի մշակած առաջին դասարանցիների դպրոց ընդունվելու հայտագրման համակարգում գրանցված 158 պետական դպրոցներից 17-ում մայիսի 15-ի ժամը 16:00-ի դրությամբ  արդեն իսկ սպառվել է արտոնագրված տեղերի քանակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]