1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պետական գնումների բողոքի քննությանը ՄԻՊ-ն առաջին անգամ ներգրավվել է որպես կողմ

Պետական գնումների բողոքի քննությանը ՄԻՊ-ն առաջին անգամ ներգրավվել է որպես 
կողմ

 ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, գործարար կազմակերպության բողոքի հիման վրա, առաջին անգամ պետական գնումների բողոքի քննությանը ներգրավվել է որպես կողմ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՄԻՊ գրասենյակից, մասնավորապես, պետական կարիքների համար կազմակերպված  հրատապ բաց մրցույթին մասնակցած  կազմակերպություններից մեկի ղեկավարը, համաձայն չլինելով արդյունքներին, դիմել էր պետական գնումների  բողոքները քննող անձին, միաժամանակ ներկայացնելով միջնորդություն Մարդու իրավունքների պաշպանի աշխատակազմին՝ բողոքի քննությանը որպես կողմ ներգրավելու համար։

Այս նախադեպը կարևոր է հատկապես գործարարների իրավունքների արդյունավետ պաշտպանությունը երաշխավորելու նպատակով:  Գործարարների իրավունքների պաշտպանությունը մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի առաջնահերթ ուղղություններից է:

Այս տեսանկյունից  պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է գնումների կազմակերպման գործընթացում պետական մարմինների կողմից որոշակիության և հստակության սկզբունքների պահպանման կարևորությունը, որը հնարավորություն կընձեռի գործարարներին արդյունավետ իրացնել իրենց իրավունքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]