Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 711 թ. հուլիսի 19-ին Գվադալետեի մոտ տեղի ունեցած ճակատամարտում արաբները հաղթանակ տարան վեստգոթերի նկատմամբ, և դրանով սկսվեց Պիրենեյան թերակղզու գրավումն արաբական խալիֆայության կողմից:

*           1893 թ. հուլիսի 19-ին  ծնվել է Վլադիմիր Մայակովսկին՝ ռուս հայտնի գրող, բանաստեղծ, դրամատուրգ (մահ.՝ 1930 թ.):

*           1934 թ. հուլիսի 19-ին  մահացել է Սիպիլը` Զաբել Հովհաննեսի Խանջյան, հայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ (ծնվ.՝ 1863 թ.):

*           1938 թ. հուլիսի 19-ին  ծնվել է  Վախթանգ Կիկաբիձեն՝ վրացի դերասան, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր և կոմպոզիտոր, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1980 թ.), Ուկրաինայի վաստակավոր արտիստ (2013 թ.), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1978 թ.), Վրաստանի պետական մրցանակի դափնեկիր (2013 թ.), Թբիլիսիի պատվավոր քաղաքացի (1998 թ.)։ Հանդես է եկել մի շարք ֆիլմերում, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Միմինոն» (Մհեր Մկրտչյանի հետ):

*           1949 թ. հուլիսի 19-ին  Լաոսը անկախացավ Ֆրանսիայից:

*           2010 թ. հուլիսի 19-ին  մահացել է Ռաֆայել Նահապետյանը՝ հայ գրող, արձակագիր (ծնվ.՝ 1946 թ.):

*           2011 թ. հուլիսի 19-ին  մահացել է Կարեն Խաչատրյանը՝ հայ նշանավոր կոմպոզիտոր (ծնվ.՝ 1920 թ.):

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am